Կոյուղաջրերի գերիները
Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ և Երասխահուն համայնքների բնակիչները, բառի ուղիղ իմաստով, դարձել են կոյուղաջրերի գերիները: Ոռոգման շրջանը սկսվելուն պես փակում են տների դռներն ու պատուհանները, էլ բակում չեն նստում, երեխաներին ջրատարին մոտ չեն թողնում, այգիները ռետինե հանդերձանքով են ջրում, բերքը ձեռնոցներով են հավաքում։ Բայց հաճախ ոչ մի բան չի փրկում. գարշահոտն ամենուր է՝ տանը, դրսում, գարշահամը՝ աճեցրած բերքում։