Հայաստանում կներդրվի Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ

Հայաստանում շուտով կնդունվի Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին օրենք։ Սա տնտեսական գործիք է, որը մի շարք ապրանքների և դրանցից գոյացած թափոնների համար նոր կառավարման մոդել է ստեղծում։ Ավելի հստակ, ապրանք ներմուծուղներին և արտադրողներին դարձնում է պատասխանատու այդ ապրանքների սպառումից հետո գոյացած թափոնների նկատմամբ։ Այս մասին Մեծամորում կայացած հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի փորձագետ, դասախոս և ծրագրեր ղեկավար Հարություն Ապետյանը և ավելացրեց․-  « խնդիրը նրանում է, որ թափոնները հիմնականում գնում են աղբավայրեր, թափոններ կան, որոնք վերամշակելի են, վտանգավոր թափոններ կան, որոնք պետք է ոչնչացվեն։ Եթե  խոսում ենք անվադողերի, կամ մարտկոցների մասին, ապա անվադողերից կարելի է ստանալ վառելիք, բայց օրինակ մարտկոցները ոչնչացման ենթակա են, քանի որ վտանգավոր թափոններ են։ Հայաստանի համար ամենաիրագործելի մոդելը այնն կլինի, որ այդ մարտկոցները (կենցաղային մարտկոցների մասին է) պահեստավորվեն և օրինակ մի երկրից կգա ոչնչացման կայան, տեղում կոչնչացնի կգնա, որովհետև մենք տարանցիկ խնդիր ունենք վտանգավոր թափոնների արտահանման մասով։ Այդ ամեն ինչը գին ունի բնականաբար և դա ինչոր մեկը պետք է վճարի։ Այսօր որևէ մեխանիզմ չկա որտեղից այդ ծախսերըը ծածկել, դրա համար վերը նշված թափոնները գնում են աղբանոց։ Անգամ վերամշակելի թափոնների գործածությունն է ծախսատար։ Օրինակ պլաստիկ շշի մեկ կիլոգրամը 40 դրամ է, բայց դրա հավաքման գործընթացը այնքան թանկ է կազմում, որ այդ 40-50 դրամը չի ծածկում հավաքման ծախսերը։ Այստեղ էլ առաջանում է այդ տնտեսական բացը, որը արտադրողի ընդլայնված պատասպանատվության տնտեսական գործիքի միջոցով պետք է լուծվի։ Այսինքն արտադրողները իրենց ապրանքների գոյացած թափոնների համար այն գումարն են վճարելու, որը թույլ կտա այդ թափոնը չգնա աղբանոց, այլ գնա վերամշակման»։

Նշենք, որ  Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հակոբյան կենտրոնը «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականությունը» ծրագիրը իրականացնում է  Շվեդիայի աջակցությամբ, որի շրջանակներում տեխնիկական աջակցություն է տրամադում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հանդիսանալով  լիազոր մարմին «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության» օրենսդրության ներդրմանը։

Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն 4-ամյա ծրագրի շրջանակներում «Էկոլուր» հասարակական կազմակերպությունը իրականացնում է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման վերաբերյալ իրազեկման միջոցառումներ։ Մեծամոր համայնքում հանդիպման ժամանակ ասաց «էկոլուր» տեղեկատվական ՀԿ փոխնախագահ Վիկտորիա Բուռնազյանը։

Ըստ Բուռնազյանի ընկերությունները, որոնք պետք է պատասխանատվություն ստանձնեն թափոնների տեսակավորման և վերամշակման համար, ստեղծելու են հատուկ կազմակերպություններ՝ արտադրողի պատսախանատվության կազմակերպություն։ Վճարելու են այդ կազմակերպություններին գումարներ, որպեսզի այդ նրանք զբաղվեն այդ ամբողջ հարցերով։ Իրազեկում աահովեն, համայնքապետարանների հետ աշխատեն, կամ պատվիրակեն այլ ընկերությունների, որպեսզի այդ աշխատանքները կատարեն։

«Արդեն ունենք մի պիլոտային ծրագիր։ Երեք խոշոր կազմակերպություններ ստեղծել են «Էկո» փակ հիմնադրամը, որը զբաղվում է արտադրողի կողմից առաջացրած թափոնների տեսակավորամբ և վերամշակմամբ։ Պիլոտային ծրագիրը մեկնարկել է Հրազդանում, որին օգնում է «Մաքրություն» ՍՊ ընկերությունը, որը նաև Մեծամոր համայնքում է աշխատում։ Մենք տեսանք, որ Մեծամորում նույնպես որոշակիորեն տեսակավորվում է աղբը, պլաստիկն է տեսակավորվում և ուղարկվում վերամշակման, այսինքն Մեծամոր համայնքը լավ օրինակներից է, որը սկսել է տեսակավորման գործընթացը և այդ օրինակը կարող է ուսանելի լինել մյուս համայնքների համար» ասաց էկոլուր տեղելատվական ՀԿ փոխնախագահը և ավելացրեց․- « ունենք կարծրատիպեր, որ Հայաստանում վերամշակում չկա, կամ շատ թույլ է մշակված, բայց մասնագետները նշում են, որ եթե ունենանք հումք, կարող ենք վերամշակում ապահովել։ Համայնքապետարանը կարող է ինքնուրույն տեսակավորել թափոնները և դրանք վաճառել արտադրող ընկերությունների կողմից ստեղծված կազմակերպությանը, կամ թողել հենց այդ կազմակերպությանը, որ նրանք այդ գործընթացը կազմակերպեն։ Այսինքն համայնքի համար ստեղծվում է մի շարք հնարավորություններ, որով համայնքը ձեռբազատվում է թափոնների որոշակի ծավալից։ Բեռնաթափվում են աղբամանները, հնարավորթյուն է ստեղծվում որոշակի գումարներ վաստակել թափոնների վաճառքից, աղբավայրերում աղբի ծավալը կրճատել և թափոնների կրճատման առումով օգուտներ քաղել։

Հայաստանի բնակավայրերում տարեկան առաջանում է շուրջ 690 հազար տոննա կոշտ կենցաղային աղբ։ Գոյացող աղբի մեծ մասը հեռացվում է ներկայում շահագործվող 300 աղբանոցներ։ Ստեղծված իրավիճակի բարելավմանը կնպաստի երկրում «աղտոտողը վճարում է» սկզբմունքի կիրառումը, որի դեպքում կգոյանան թափոնների տեսակավորված հավաքման և հետագա պատշաճ գործածության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։ Արտադրողի պաատասխանատվության և «աղտոտողը վճարում է» սկզբմունքների կիրառումը ամրագրված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ Հայաստանում ԱԸՊ-ի ներդրումը կօգնի խթանել երկրում վերամշակման արդյունաբերությունը և ցուցանիշը, նվազեցնել աղբավայր հեռացվող թափոնների ծավալները և դրանց վնասակար ազդեցությունները, ապահովել ԱԸՊ թափոնների պատշաճ գործածման համար ֆինանսական միջոցներ, թեթևացնել ՏԻՄ-ների՝ թափոնների կառավարման բեռը, ստեղծել աշխատատեղեր թափոնների վերամշակման ոլորտում, իրագործել կայուն սպառման և արտադրության մոդելներ, պայքարել կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ։



Made on
Tilda