ԳՅՈւՂԱԿԱՆ ԱՆԱՍՆԱՊԱՀՈւԹՅԱՆ ԼՈւՌ ՓԼԶՈւՄԸ
2026 սկզբին Հայաստանի խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է մոտ 22 հազար գլխով։ Ինչը բերեց տավարի մսի գնի թանկացման։
Շրջանառվում են տարբեր վարկածներ, մասնավորապես արոտավայրերի կրճատում, անասնակերի թանկացում, անասունների արտահանում։ Այս վարկածներում կան ճշմարտության որոշ տարեր, սակայն երևույթը ունի խորքային պատճառներ։
Անասնապահների մեկնաբանությամբ խոշոր եղջերավոր անասունների պահելը այլևս տնտեսապես շահավետ չէ։ Ամենը  ինչ կապված է անասունի պահպանության հետ թանկանում է, մասնավորապես՝ կերը, դեղամիջոցները, իսկ կաթը ինչպես եղել էր 130 – 160 դրամ փոփոխության չի ենթարկվում, նույնիսկ տարիների գնաճի գործոնը չի ազդում կաթի գնի վրա։ Խանութներում վաճառվող կաթնամթերքի գների աճը ևս չի ազդում գյուղացիներից գնվող կաթի գնի վրա։
Փորձենք հավաքագրել տվյալներ և ստուգել գյուղացիների մեկնաբանությունների իսկությունը։ ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակումներից օգտվելով համեմատական տանենք մթերվող կաթի, խանութներում վաճառվող կարագի և պանրի գնային փոփոխությունների միջև, 2020-2026 թթ-ի ընթացքում։
Made on
Tilda