ՔՎԵԱՏՈւՓԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
2026թ․ հուլիսի 4-ին ՀՀ Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիր թեկնածուների դիմումը և ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի հունիսի 7-ի որոշումը, որի համաձայն Ազգային ժողով են անցնում «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ ՀՀ ՍԴ-ն փակեց նաև 2026թ․ Ազգային ժողովի ընտրությունների էջը։
Արմավիրի մարզի հասարակության համար դժվար է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված ցուցանիշներից առանձնացնել իր բնակավայրը կամ համայնքը։ Հրապարակումներում հիմնական ցուցանիշները ներկայացված են տեղամասերով, որից ոչ բոլորը կարող են եզրահանգումներ կատարել։ Այս նպատակով կփորձենք ներկայացնել 2026թ․ ԱԺ ընտրությունների մի քանի ցուցանիշներ՝ կապված Արմավիրի մարզի հետ։ Միևնույն ժամանակ, կներկայացվեն 2021թ․ Ազգային ժողովի ընտրությունների կարևոր ցուցանիշները՝ հասկանալու համար որակական փոփոխությունների դինամիկան։
Աղյուսակից պարզ երևում է, որ հասարակության հետաքրքրությունը ընտրական գործընթացների նկատմամբ ավելացել է մոտավորապես 10 տոկոսի չափով, ինչի ապացույցն է մասնակցության տոկոսը։
Հասարակությանը հետաքրքրում է նաև մարզի քվեարկության արդյունքները։ Այս ընտրություններում որոշ քաղաքական ուժեր Արմավիրի մարզում չեն հաղթահարել 1000 քվեի սահմանը, ուստի աղյուսակում ներկայացված են ամենաշատ քվեներ ստացած առաջին 9 քաղաքական ուժերի ցուցանիշները։
Արմավիրի մարզի 14, 15 և 16 ընտրատարածքներում կա 168 ընտրատեղամաս։ Եթե քաղաքական ուժն ունենար բավարար համախոհներ և յուրաքանչյուր տեղամասում մեկ վստահված անձ ունենալու հնարավորություն, անշուշտ իր վստահված անձանց միջոցով գոնե 168 քվե կստանար, սակայն 3 քաղաքական ուժեր նույնիսկ այդ սահմանը չեն հաղթահարել։
Այս ընտրություններն էապես տարբերվում էին 2021թ․ ընտրություններից, մասնավորապես՝
— Գրանցված կուսակցությունները և դաշինքները պատշաճ չներկայացան ընտրողներին, չներկայացրեցին նախընտրական ծրագրեր։ Եթե որևէ քաղաքական ուժ որոշում էր ներկայանալ մարզի հասարակությանը, ապա սահմանափակվում էր բուկլետներ բաժանելով։ Երևույթն ակնառու էր հատկապես գյուղական բնակավայրերում։
Արմավիրի մարզի սահմանամերձ բնակավայրերում թեկնածու քաղաքական ուժերի քանակից տեղյակ չեն։ Ծանոթ չեն նաև նրանց ծրագրային դրույթներին։ Երվանդաշատ գյուղի բնակիչ Գրիգոր Ավետիսյանը գիտի, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում 3 անգամ են թեկնածուներն այցելել գյուղ։ Այցելուներից երկուսին ճանաչում էր, երրորդին չհիշեց։
— Սահմանամերձ գյուղեր այցելել են ամենաշատը 3 քաղաքական ուժեր, որոնք սահմանափակվելով բուկլետներ ու գլխարկներ բաժանելով, իսկ ելույթների հիմնական ուղղվածությունը եղել է մրցակիցների գլխին լուտանքներ թափելը։
Բագարանցի Գուրգենը նախընտրական շրջանում գյուղում 3 կուսակցության է հանդիպել։ Ասում է եկել էին գյուղի մեջ, -«ինչ որ թերթիկներ էին բաժանում մարդկանց, իրենց նկարներով, չեմ վերցրել, չգիտեմ ի՞նչ էր գրած։ Խոսեցին գնացին, էլ չեն գա մինչև մյուս ընտրություններ»։
Արմավիրցի Ժիրայր Աբրահամյանը առավել հետաքրքրված էր նախընտրական շրջանում կուսակցությունների և դաշինքների հանդիպումներով։ Փորձում էր հասկանալ նրանց կողմից առաջարկվող ծրագրային դրույթները և համեմատություն կատարել։ Բայց սպասելիքները չէին արդարացել, ծրագրով ոչ ոք հանդես չէր եկել։
— Հասարակության անտեղյակության մակարդակը ընտրական գործընթացների և թեկնածուների վերաբերյալ հասել էր իր գագաթնակետին։ Հեռավոր բնակավայրերում նույնիսկ 5 թեկնածու քաղաքական ուժի անուն չէին կարողանում հիշատակել բնակիչները։
— Հասարակության մեծ մասը, նույնիսկ քվեարկությունից հետո, չհամոզվեց, որ մասնակցել է ոչ թե ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին։ Նրանց կարծիքով, իրենք մասնակցել են վարչապետի ընտրություններին։
— Այս ընտրություններում վարչական ռեսուրսների օգտագործման մասին ակնարկեց նաև ՀՀ Սահմանադրական դատարանը։
— Այս ընտրություններին մասնակից որոշ քաղաքական ուժերի համար պաշտոնական քարոզարշավը մեկնարկել էր դեռևս ապրիլ ամսից, ինչը գործող Ընտրական օրենսգրքի բացի արդյունք է։
Կամո Դանիելյանին ընդհանրապես չէր հետաքրքրում, ո՞վ կգար, ի՞նչ կասեր, ի՞նչ կխոստանար։ Ասում է նկատել է, որ ոմանք երևացել են գյուղում, բայց անձամբ ոչ մեկի հանդիպմանը չի մասնակցել, չի հավատում սին խոստումներին, նախըտրել է այգում աշխատել։
Փաստաբան Գուրգեն Գրիգորյանը, ով ընտրական գործընթացների մեծ փորձ ունի, իր մեկնաբանությունն ունի 2026թ․ հունիսի 7-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ։
— Սահմանամերձ գյուղեր այցելել են ամենաշատը 3 քաղաքական ուժեր, որոնք սահմանափակվելով բուկլետներ ու գլխարկներ բաժանելով, իսկ ելույթների հիմնական ուղղվածությունը եղել է մրցակիցների գլխին լուտանքներ թափելը։
Made on
Tilda