Ֆերմերային
դարպասից դուրս
Ինչպես է կլիմայի փոփոխությունը վերաձևավորում գյուղական կենսակերպը
Գլոբալ տաքացումն իր վնասակար ազդեցությունն է թողել կյանքի բազմաթիվ ոլորտներում և հաճախ այն համարվում է տարբեր մասշտաբի աղետների հիմնական պատճառը։ Կառավարությունները, միջազգային կազմակերպությունները և համայնքները ամբողջ աշխարհում ձգտում են պայքարել կամ առնվազն մեղմել այս գլոբալ երևույթի հետևանքները։
Հայաստանը շատ զգայուն է գլոբալ փոփոխությունների նկատմամբ, իսկ որոշ բնագավառներում բացասական հետևանքներն ակնառու են։
Հայաստանի գյուղատնտեսությունն անմիջականորեն և լրջորեն տուժում է կլիմայի փոփոխությունից, ինչը ստիպում է ուսումնասիրել երևույթի ինչպես բացասական, այնպես էլ պոտենցիալ դրական ազդեցությունները։
Արմավիրի մարզի գյուղատնտեսության
Արմավիրի մարզն իր տարածքով մարզերից ամենափոքրն է, սակայն գյուղատնտեսական մթերքների արտադրության առաջատարն է և մեծ ներդրում ունի երկրի պարենային անվտանգության գործում։
Մարզի բնակչության 70%-ից ավելին ներգրավված է գյուղատնտեսության բնագավառում։
Բարենպաստ հողերը, երկար գյուղատնտեսական շրջանը և Արաքս գետից, Ախուրյանի ջրամբարից ու ստորգետնյա ջրային հորիզոններից ոռոգումը, այն դարձրել են Հայաստանի Հանրապետության պարենային զամբյուղը: Այնուամենայնիվ, կիսաանապատային կլիման Արարատյան դաշտը խիստ խոցելի է դարձնում կլիմայի փոփոխության նկատմամբ: Գլոբալ տաքացման ազդեցության տակ կիսաանապատային լանդշավթն աստիճանաբար տեղը զիջում է անապատայինին։
Արմավիրի տարածաշրջանում 40 աստիճան տաքություն արձանագրվել է 8 տարին մեկ անգամ, իսկ վերջին 10-15 տարիներին ամեն տարի գրանցվում է 40 աստիճան և ավելի տաքություն՝ այն էլ տևական ժամանակով։
ՀՀ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2024թ․ տվյալներով Հայաստանում դիտված տարեկան միջին ջերմաստիճանը 7.2°C է եղել, որը նորմայից (1961-1990 թթ.) բարձր էր 1.7 °C-ով։
Տեղումների քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ ոռոգման ջրի պահանջարկը՝ կրկնապատկվել։
Ջերմաստիճանի բարձրացումը, տեղումների փոփոխությունները, ջրի դեֆիցիտը, հողերի դեգրադացիան և կենսաբազմազանության ոչնչացումն արդեն իսկ ակնհայտ են: Գլոբալ տաքացման բացասական հետևանքների համատեքստում կարելի է նշել նաև դրական կողմեր, որոնցից պետք է օգտվել, մասնավորապես՝ գյուղատնտեսական սեզոնի ժամկետի երկարացում, ցրտահարությունների ռիսկերի նվազում, արևադարձային բույսերի համար բարենպաստ պայմաններ։
Այս վերլուծությամբ կներկայացնենք դրական և բացասական կողմերը, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցության փորձագիտական ​​գնահատականը Արարատյան դաշտի գյուղատնտեսության վրա՝ կենտրոնանալով ջրային ռեսուրսների, հողերի դեգրադացիայի և կենսաբազմազանության վրա։ Միևնույն ժամանակ, գնահատական կտրվի իրականացվող հարմարվողականության միջոցառումների արդյունավետությանը:
Ջրային ռեսուրսներ
Ոռոգման ջրի սակավության ռիսկ
Ոռոգման ամբողջ համակարգը խիստ զգայուն է կլիմայական փոփոխությունների նկատմամբ։ Տեղումների պակասը բավարար է, որ Ախուրյանի ջրամբարն իր հզորության մինչև 50%-ով լցվի։ Տեղումների սակավության հետևանքով 525 մլն մ3 Ախուրյանի ջրամբարը վերջին 10-12 տարիներին ամբողջ ծավալով չի լցվել։
Նույն պատճառով մարզի տարածքի շատ գետեր ամռան ամիսներին ցամաքում են։ Ակնալճի անկայուն մակարդակը տեխնիկապես թույլ է տալիս օրվա ընթացքում 3-4 ժամ ջուր մղել, այնուհետև՝ մեկ օր սպասել մակարդակի բարձրացմանը։  
Սևանա լճից ոռոգման ջուր վերցնելը սահմանափակված է օրենքով և նախատեսվում է ոռոգման նպատակով լճից բաց թողնել ընդամենը 170 մլն մ3 ջուր։
Տեղումների նվազման և արտեզյան ավազանի ջրային պաշարների ոչ ճիշտ կառավարման պատճառով ավազանի մակարդակն ընկել է և խորքային պոմպակայանները թերբեռնված են աշխատում, իսկ բարձրադիր շրջանների շատ հորեր չորացել են։
Արարատյան դաշտը մեծապես կախված է Արաքս գետից ստորգետնյա ջրերի արդյունահանումից և ոռոգման ջրանցքներից։ Կլիմայի փոփոխությունը նվազեցնում է ձնհալքի ներդրումը գետային հոսքերում, մինչդեռ ավելի տաք ամառները խթանում են գոլորշիացումը։ Չափից շատ ջրառն արդեն իսկ իջեցնում է ստորգետնյա ջրերի մակարդակը։
Գլոբալ տաքացմանը զուգահեռ հողի խոնավությունը նվազում է, իսկ ոռոգման ջրի պահանջը՝ ավելանում։ Արմավիրի մարզը ոռոգման ջուր ստանում է Ախուրյանի ջրամբարից՝ Թալին ջրանցքի միջոցով, Արաքս գետից՝ Արմավիր ջրանցքի միջոցով, արտեզյան ավազանից՝ խորքային պոմպակայանների միջոցով, Սևանա լճից, որոշ քանակություն Ակնալճից, ճահճուտներից և գետերից։
Թալին ջրանցք
Tilda Publishing
Ախուրյանի ջրամբարը կիսով չափ դատարկ է
Ոռոգման ջրի կորուստներ
ջրային կորուստը կազմում է 405 միլիոն մ3։
Մայր ջրանցքների հարևանությամբ կառուցվել են տասնյակ մեծ ու փոքր ջրամբարներ, որոնք սնվում են մայր ջրանցքներից և գումարային ջրի կորուստը կազմում է մոտ 42 մլն մ3։ Եթե այս կորուստներին գումարենք ներքին ցանցերում կորուստները, կստացվի, որ ոռոգման ջրի կորուստն ավելի մեծ է, քան Ախուրյանի ջրամբարում կուտակված ջուրը։
Բաց ջրանցքային համակարգերը տառապում են մեծ ներծծման և գոլորշիացման կորուստներից։ Կլիմայական սթրեսը մեծացնում է անարդյունավետությունը, ինչի հետևանքով շատ գյուղացիական տնտեսություններ գագաթնակետային պահանջարկի ժամանակ բավարար քանակությամբ ջուր չեն ունենում։
Ջրային կորուստների ծավալը պատկերացնելու համար կատարենք մի փոքր հաշվարկ։
Թալին մայր ջրանցքի երկարությունը 91 կմ է, Արմավիր ջրանցքինը՝ 44 կմ, 2 ջրանցքը միասին՝ 135 կմ։
Ջրանցքի լայնությունը եթե ընդունենք 3 մ, ապա ընդհանուր մակերեսը կկազմի 405 կմ2։ Արարատյան դաշտում տարեկան գոլորշիացումը կազմում է 1200 մմ։ Եթե համարենք, որ 1000 մմ գոլորշացումը տեղի է ունենում տաք ամիսներին, ապա ստացվում է միայն ջրանցքների ջրից
Ջրի որակի անկում
Ստորգետնյա ջրերի և ոռոգման ջրերի հանքայնացման բարձրացում, մասամբ՝ չափից շատ օգտագործման և վերականգնվող պաշարների նվազման պատճառով ջուրը ոռոգման համար դառնում է ոչ պիտանի։ Երևույթը, առաջին հերթին, ազդում է բույսի բերքատվության վրա։
Բնակավայրերը, որոնց համար խմելու ջրի աղբյուր է հանդիսանում արտեզյան ավազանը, բնակիչները հրաժարվում են խմել ծորակից հոսող ջուրը զուտ աղիության պատճառով։
Ջրամբարները սնվում են
Թալին ջրանցքից
Արտեզյան ավազանի վրա կառուցված ձկնաբուծարաններ
Անտեսված գյուղատնտեսություն
Գյուղատնտեսությունը մրցակցում է քաղաքային, արդյունաբերական և բնապահպանական կարիքների հետ։ Շատ հաճախ մոռացության է տրվում պարենային անվտանգությունը և գյուղատնտեսությունը ստորադասվում։
Բնապահպաններն ընդդիմանում են, երբ սակավաջուր տարիներին փորձ է արվում կառավարությունից խնդրել Սևանից բաց թողնել ևս 70 մլն մ3 ոռոգման ջուր, որը կազմում է Սևանի ջրի մոտ 0,2%-ը։
Երաշտի տարիներին լարվածությունը մեծանում է, քանի որ ջրատար շերտերն ու ջրանցքները չեն կարողանում բավարարել բոլոր պահանջները։Հայկական ատոմակայանի հովացման համակարգի ջուրը վերցվում է արտեզյան ավազանից։ Սա հասկանալի է և ճիշտ է, որ ատոմային էլեկտրակայանն ունի առաջնահերթության իրավունք, սակայն, երբ գյուղատնտեսությունը ստորադասվում է ձկնաբուծության նկատմամբ, դա հասկանալի չէ։
Սա տարբերակ չէ
Կախված տարվա յուրահատկությունից, ոռոգման ջուր մատակարարող ընկերությունները կիրառում են ջրի դեֆիցիտի խնդիրը մեղմելու տարբեր մեխանիզմներ, մասնավորապես՝ ոռոգման սեզոնի կրճատում կամ հովհարային ջրամատակարարում, ինչը բացասական հետևանքներ է ունենում որոշ գյուղատնտեսական կուլտուրաների մշակության համար։ Օրինակ, գյուղացիական տնտեսությունները հրաժարվում են վարունգ կամ բանջարեղենի որոշ տեսակներ մշակելուց, քանի որ հովհարային ոռոգման պայմաններում մեծ ռիսկեր են առաջանում՝ կապված բույսի պահպանության հետ։
Գլոբալ տաքացման պայմաններում գյուղատնտեսական սեզոնը երկարում է՝ ստեղծելով բարձր արտադրողականության ներուժ։ Համապատասխան ոռոգման դեպքում ավելի տաք ջերմաստիճանը թույլ է տալիս գյուղացիներին ավելի երկար ժամանակահատվածում մշակել բարձր արժեք ունեցող մշակաբույսեր (բանջարեղեն, պտղատու այգիներ, խաղողի այգիներ) և հնարավոր է ավելացնել տարեկան բերքահավաքի քանակը։

Ջերմոցային տնտեսությունների ընդլայնման հնարավորություն - Արարատյան դաշտի արևոտ և համեմատաբար մեղմ ձմեռային պայմանները, որոնք բարելավվում են տաքացման շնորհիվ, նպաստավոր են ջերմոցային բանջարեղենի արտադրության համար։ Ոլորտը գյուղատնտեսական երկարացված սեզոնի շնորհիվ աճելու մեծ պոտենցյալ ունի, իհարկե ոռոգման ջրի առկայության պայմաններում։
Առավելություններ
Ոչ պիտանի ջրի արտահոսքը ձկնաբուծարանից
Այգին չորացել է ոռոգման ջուր չլինելու պատճառով
Գյուղատնտեսական հողերի դեգրադացիա
Աղակալում և երկրորդային անապատացում
Վատ ոռոգման մեթոդները, անբավարար ջրահեռացումը և բարձր գոլորշիացումը արագացնում են աղի կուտակումը։ Սա նվազեցնում է հողի բերրիությունը և կարող է հողը դարձնել անօգտագործելի, եթե չկառավարվի։
Արմավիրի մարզում կան 5000 հեկտար աղակալված հողեր և 2200 հեկտար հողատարածքներ այսօր էլ ենթարկվում են աղակալման կամ կրկնակի աղակալման։ Մարզի հարավային շրջաններում, որտեղ ժամանակին հորատվել են շատրվանող հորատանցքեր, այսօր անգործության են մատնված ավազանի մակարդակի անկման պատճառով։
Ավազանի ջուրը հորատանցքով բարձրանում է երկրի մակերևույթ և ինֆիլտրացիայի միջոցով տարածվում է՝ դարձնելով շրջապատը գյուղատնտեսության համար անպիտան։ Ժամանակի ընթացքում ջուրը գոլորշիանում է՝ իր մեջ լուծված աղերը թողնելով հողի մեջ։
Հողի խտացում և բերրիության կորուստ
Ինտենսիվ մոնոմշակույթը, մեքենայացումը և պարարտանյութերի չարաշահումը սպառում են հողում օրգանական նյութերը և քայքայում հողի կառուցվածքը։ Ցանքաշրջանառությունը գյուղատնտեսության օրակարգից ջնջվել է։ Լավագույն դեպքում բանջարեղենի մեկ տեսակը փոխարինում են մյուսով և նույնը կրկնում պատահած պարարտանյութի ազդեցության ներքո։
Քաղաքաշինության և հանքարդյունաբերության ճնշում
Արարատյան դաշտը Հայաստանի ամենակառուցապատվող տարածքն է։ Բերրի գյուղատնտեսական հողերի վերածումը շինհրապարակների, նվազեցնում է առկա գյուղատնտեսական հողերը և մասնատում լանդշաֆտները՝ ավելի խոցելի դարձնելով կլիմայական սթրեսի նկատմամբ։
Արմավիրի մարզում 3 տասնյակից ավելի շինարարական նյութերի հանքավայրեր են գործում, որոնց մի մասի գործունեության թույլտվությունը տրված է գյուղատնտեսական հողերի վրա։
Յուրաքանչյուր հանքավայր տասնյակ, երբեմն էլ հարյուրավոր հեկտար գյուղատնտեսական հողատարածքներ վերածում է անապատի։
Միևնույն ժամանակ, իրենց գործունեության ավարտին չեն իրականացնում օրենքով նախատեսված ռեկուլտիվացիա։ Այսօր Արմավիրի մարզում միայն հանքարդյունաբերության պատճառով ռեկուլտիվացիայի կարիք ունի 500 հեկտարից ավել հողատարածություն։
Առավելություններ
Կլիմայական ռիսկերը որոշ գյուղացիական տնտեսությունների խրախուսում են անցնել ջուրը և հողը խնայող մեթոդների (կաթիլային ոռոգում, ցանքաշրջանառություն, ցանքածածկույթ), որոնք կարող են շրջել դեգրադացիայի միտումները, եթե իհարկե կիրառվեն մեծ մասշտաբներով:
Արմավիրի մարզում մեծամասամբ հողատարածքները տնտեսությունների միջև բաշխված են 0,5-1,0 հա մակերեսով, իսկ նշված մեթոդների կիրառությունը հնարավոր է բացառապես մեծ հողատարածքներում։
Արարատյան դաշտի բերրի ալյուվիալ հողերը լավ են արձագանքում պահպանման միջոցառումներին (ծածկող մշակաբույսեր, օրգանական լրացումներ), որոնք և՛ բարելավում են դիմադրողականությունը, և՛ վերականգնում արտադրողականությունը։
Աղակալված
հողատարածքներ
Ավազի և քարի հանքավայրեր
Ավազի հանքավայր
Կենսաբազմազանություն
Բնական ճահճուտների կորուստ
Արմավիրի մարզում վերջին 2-3 տարում կտրուկ նվազեցին ճահճուտները, որոնք հիմնականում առաջացել էին Արաքս գետի գետավազանում։ Արաքս գետի ջրային հոսքի նվազումը բերեց ճահճուտների վերացման։ Ճահճուտները կարևոր դերակատարություն ունեն կենսաբազմազանության, կլիմայի կարգավորման և վնասատուների դեմ պայքարի համար։
Գետերի աղտոտումը կենցաղային կեղտաջրերով
Արմավիրի մարզում քաղաքների կենցաղային կեղտաջրերը հոսում են մոտակա ջրավազաններ։ Մարզով հոսող բոլոր գետերն աղտոտված են կենցաղային կեղտաջրերով։ Ամառային ամիսներին, երբ գետերի ջրի հոսքը նվազում կամ դադարում է, գետերով հոսում է բացառապես կենցաղային կեղտաջուր, իսկ ոռոգման պոմպակայաններն աշխատում են կենցաղային կեղտաջրերի բազայի վրա։ Ստեղծված պայմաններում կենսաբազմազանության պահպանման մասին խոսելն ավելորդ է։
Ինվազիվ տեսակներ և վնասատուներ
Ավելի տաք ձմեռները և ավելի երկար ամառները թույլ են տալիս նոր (օտարածին) վնասատուների, մոլախոտերի և հիվանդությունների աճին՝ սպառնալով մշակաբույսերին և պահանջելով ավելի շատ քիմիական միջամտություններ։
Փոշոտողների նվազում
Բնակավայրերի կորուստը, երաշտը և գյուղատնտեսական քիմիական նյութերի չարաշահումը նվազեցնում են փոշոտողների պոպուլյացիաները՝ անմիջականորեն վնասելով պտղատու այգիների և բանջարանոցների բերքատվությունը։
Առավելություններ
Հարուստ ագրոկենսաբազմազանության ներուժ
Կլիման նպաստում է մրգերի, բանջարեղենի և հացահատիկային մշակաբույսերի բազմազան տեսակների աճեցմանը։ Ավելի տաք պայմանները կարող են հնարավորություն տալ փորձարկելու նոր մշակաբույսեր (օրինակ՝ մերձարևադարձային տեսակներ), որոնք կարող են հարստացնել ագրոկենսաբազմազանությունը։
Չորացող ճահիճ.
Ոռոգում կենցաղային կեղտաջրով
Արմավիր և Մեծամոր քաղաքների կենցաղային կեղտաջրերի վերջին հանգրվանը.
Հարմարվողականության միջոցառումներ
Գլոբալ տաքացումն իրողություն է և գյուղատնտեսության բնագավառում իր բացասական հետևանքները գնալով ավելի ակնառու են դառնում։ Գյուղացիական տնտեսությունները և իշխանությունները պետք է կորուստները հնարավորինս նվազագույնի հասցնեն, միևնույն ժամանակ պատրաստ լինել դիմակայելու ավելի վատ սցենարների և հարմարեցնել գյուղատնտեսությունը բնակլիմայական նոր մարտահրավերներին։
Նպատակային միջամտությունների միջոցով ժամանակակից ոռոգման և ջրահեռացման, հողի պահպանման, կենսաբազմազանության պաշտպանության և ավելի ուժեղ կառավարման միջոցով Արարատյան դաշտը կարող է պահպանել իր դերը որպես Հայաստանի սննդի արտադրության հիմնական կենտրոն: Առաջընթացի ուղին ոչ թե մասնակի լուծումների, այլ ինտեգրված մոտեցման մեջ է, որը հավասարակշռում է արտադրողականությունը էկոլոգիական կայունության հետ՝ ապահովելով, որ և՛ գյուղացիական տնտեսությունները, և՛ էկոհամակարգերը ծաղկեն փոփոխվող կլիմայական պայմաններում:
Ոռոգման ջրի խնայողություն (կաթիլային, ջրցան, փակ ջրանցքներ)
Բարձր արդյունավետություն. Կաթիլային ոռոգումը խնայում է մինչև 50% ջուր, նվազեցնում է աղակալման ռիսկը և բարձրացնում բերքատվությունը բանջարանոցային և մրգատու այգիների համակարգերում: Փակ խողովակաշարային ցանցերը նվազեցնում են ջրանցքների կորուստները:
Խնդիրներ․ Պահանջվում են նախնական ներդրումներ և գյուղացիական տնտեսությունների ուսուցում: Արմավիրի մարզում մշակվող հողատարածքների 50%-ից ավելին ավանդական այգիներ են, որոնց ոռոգումը կաթիլային համակարգով անհնարին է։
Առանց արտեզյան ավազանի ջրատար հորիզոնի համակարգված կարգավորման, արդյունավետության բարձրացումը կարող է պարադոքսալ կերպով մեծացնել ջրառը:
Ջրահեռացման և աղակալման դեմ համակարգերի ներդրում
Բարձր արդյունավետություն, բայց քիչ օգտագործված: Ճիշտ ջրահեռացումը նվազեցնում է հողերի աղակալման ռիսկը։ Գերխոնավացած կամ ճահճացած հողերում դրենաժային համակարգերի ներդրում։ Աղակալված հողերի աղազերծում լվացման մեթոդով։
Դժվարություններ․ Պահանջվում է ստեղծել մեծ և ծախսատար ենթակառուցվածքներ։ Համակարգը պահանջում է հետևողական սպասարկում։
Բերքի բազմազանություն և դիմացկուն տեսակներ
Բարձր արդյունավետություն՝․ Նոր մշակաբույսերի ներդրում, մասնավորապես երաշտի և աղի նկատմամբ դիմացկուն ցորենի, խաղողի և սեխի տեղական տեսակներ, որոնք ավելի լավ են դիմանում սթրեսին, քան ներմուծվածները։ Տեղական սորտերը և ավանդական մշակաբույսերն առաջարկում են բարձր դիմադրողականություն։
Դժվարություններ. Գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ են խթաններ և խորհրդատվական ծառայություններ:
Ջերմոցային տնտեսություն և պաշտպանված գյուղատնտեսություն
Արդյունավետություն՝ արագ աճում է, թույլ է տալիս տարեկան արտադրություն իրականացնել ջրի օգտագործման կրճատմամբ և վերահսկվող պայմաններով։ Բարձրացնում է արտահանման ներուժը։
Դժվարություններ՝ էներգատար, խոցելի է վառելիքի գների աճի նկատմամբ, եթե այն չի զուգակցվում վերականգնվող էներգիայի լուծումների հետ, արտադրանքի բարձր ինքնարժեք։
Ստորգետնյա ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում
Արդյունավետություն. ձևափոխող, եթե պատշաճ կերպով կիրառվի։ Խորքային հորերի հաշվառումը, ստորգետնյա ջրերի օգտագործման լիցենզավորումը, ջրաչափումը, մասնակցային կառավարումը, ուժեղ վերահսկողությունը և տարեկան ջրառի գիտական հիմնավորումը կարող են դանդաղեցնել գերարդյունահանումը և ապահովել ջրի արդարացի բաշխում, ըստ առաջնահերթության։
Խնդիրներ՝ Պահանջվում են քաղաքական կամք, ինստիտուցիոնալ կարողություններ և համապատասխանության մեխանիզմներ՝ որոնք ներկայումս Հայաստանում թույլ են։
Պաշտպանիչ գոտիներ
Արդյունավետություն՝ միջինից մինչև բարձր: Ծառատունկը նվազեցնում է քամու էրոզիան, ապահովում է ստվեր և բարձրացնում հողի բերրիությունը: Հատկապես բարձր արդյունավետություն ունի Արարատյան դաշտի բաց, չոր տարածքներում:
Խնդիրներ․ Մրցակցություն հողի և ջրի համար․ օգուտներն անմիջական տեսանելիություն չունեն և կուտակվում են դանդաղ։
Ակնալճի մակարդակը
նվազել է 3-4 մ․
Մասնագիտական ​​​​եզրակացություն և առաջարկություններ
Արարատյան դաշտը Հայաստանի ամենաարդյունավետ գյուղատնտեսական գոտին է և, կլիմայական առումով, ամենախոցելի տարածաշրջանը։ Առանց վճռական հարմարվողականության ջրի սակավությունը, աղակալումը և կենսաբազմազանության կորուստը լրջորեն կխաթարեն դրա դերը՝ որպես ազգային հացի զամբյուղ։ Կլիմայի փոփոխությունը սրում է կառավարման առկա թույլ կողմերը՝ անարդյունավետ ոռոգումը, վատ ջրահեռացումը, ստորգետնյա ջրերի գերօգտագործումը և մասնատված կառավարումը։
Արարատյան դաշտի համար առաջնահերթություններ
1.Արդիականացնել ոռոգման և ջրահեռացման համակարգերը: Անցում կաթիլային ոռոգման, վերականգնել ջրահեռացումը և ներդնել փակ խողովակաշարային բաշխում՝ կորուստները և աղիությունը նվազագույնի հասցնելու համար: Համատեղել ֆինանսական խթանների և գյուղացիական տնտեսությունների վերապատրաստման հետ:
2.Բալանսավորել ստորգետնյա ջրերի արդյունահանումը: Սահմանել արդյունավետ լիցենզավորում, մոնիթորինգ և կիրառում՝ ջրատար հորիզոնի անկումը կանխելու համար: Մշակել մակերևութային և ստորգետնյա ջրերի համատեղ օգտագործում:
3.Ներդրումներ կատարել հողի առողջության համար: Խթանել ցանքաշրջանառությունը, օրգանական հավելումները և պահպանողական վարումը: Խրախուսել աղակայուն և երաշտին դիմացկուն սորտերը:
4.Պաշտպանել և վերականգնել ճահճուտները։ Պահպանել կենսաբազմազանության հիմնական թեժ կետերը, փոշոտողներին և էկոհամակարգային ծառայությունները պահպանելու համար ինտեգրել ճահճուտների կառավարումը գյուղատնտեսական քաղաքականության մեջ։
5.Աջակցել ջերմոցներին և բարձրարժեք գյուղատնտեսությանը: Խթանել էներգաարդյունավետ և ջուր խնայող ջերմոցային համակարգերի ներդրմանը՝ կապված արտահանման շուկաների հետ:
6.Հզորացնել ֆերմերային կոոպերատիվները և խորհրդատվական ծառայությունները։ Նպաստել կլիմայական առումով խելացի գործելակերպերի, աղակալման կառավարման և շուկա մուտք գործելու վերաբերյալ գիտելիքների փոխանցմանը։
7.Ինտեգրել հողօգտագործման պլանավորումը։ Կանխել անվերահսկելի հանքարդյունաբերությունը և քաղաքաշինությունը առաջնային գյուղատնտեսական հողերի վրա. ընդունել գոտիավորում, որն առաջնահերթություն կտա գյուղատնտեսության մեջ օգտագործմանը։
Հեղինակ՝ Խաչիկ Դանիելյան
Խմբագիր՝ Անժելա Ստեփանյան
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու՝
Սանասար Բաղդասարյան
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու՝
Հենրիկ Ալեքսանյան
Աշխարհագրական գիտությունների թեկնածու՝
Աշոտ Գրիգորյան
Խորհրդատուներ՝
Բնապահպան՝ Ինգա Զարաֆյան
Բնապահպանական գիտությունների թեկնածու
Գոռ Մելիքյան
Made on
Tilda