Անհեթեթ միջավայրի պտուղը
Անվանումը՝ լոլիկ

Ծննդավայրը՝ Զարթոնք

Գույնը՝ կարմիր

Քաշը՝ 145 գ



Պարունակությունը՝ ?

Արտաքինից, իր սերնդակիցներից չտարբերվող, այս լոլիկը սնվել է միայն կոյուղաջրով
Զարթոնքցի Մանուշակը 7 տարի է՝, այգիները ոռոգում է բացառապես կոյուղաջրերով:
Սկզբում ոռոգման ջրից սկսել է տհաճ հոտ գալ։ Մտածել է՝ ջուրն է նեխել։ Այնուհետև հոտն անտանելի է դարձել։․ Հ ասկացել է, որ բանջարանոցը ջրում է կեղտաջրով:
Կոյուղաջրերի ծագումնաբանությունը
25 տարի առաջ, շինարարական աշխատանքներ կատարելիս, վթարվեց Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղու մայրուղին և կոյուղաջրերը սկսեցին անարգել հոսել Սևջուր գետ: Սևջրում կոյուղու ջրերը հեշտությամբ պարտակվեցին: Պատասխանատուները հաջողությամբ մոռացան վթարի մասին, իսկ կոյուղաջրերի մաքրման կայանը շարունակեց գործել առանց հումքի, որ ոչ ոք ոչինչ չկասկածի: Մաքրման կայանի լուծարումը կնշանակեր, որ կոյուղաջրերը թափվում են Սևջուր, ապա՝ Արաքս, ապա՝ Կասպից ծով:
Խնդրը ջրի երես դուրս եկավ 1998թվ-ին, երբ Զարթոնք գյուղում խոլերիայի համաճարակ բռնկվեց, 2 մարդ մահացավ, 275-ը տեղափոխվեցին հիվանդանոց:

Համաճարակից հետո անգործության մատնված մաքրման կայանը լուծարվեց, իսկ կոյուղաջրերը շարունակեցին անարգել հոսել Սևջուր գետ, ապա նաև՝ գյուղացիների այգիներ:

Սևջրի հնաբնակ կուղբերը, չդիմանալով ջրի աղտոտվածությանը, արտագաղթեցին Արաքս գետ:
Վթարված կոյուղագծի շրջապատում սկսեց գարշահոտ տարածվել: Առաջինն այդ մասին ահազանգեցին Մեծամոր քաղաքի բնակիչները:
«Նոր Ակունք» ընկերությունը, որը ստանձնել էր Արմավիր և Մեծամոր քաղաքների ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքները, մեծամորցիներին լռեցնելու նպատակով մի քանի հարյուր մետր նոր խողովակաշար անցկացրեց մինչև Սևջուր գետ: Կոյուղաջրերը գետնի երեսից տեղափոխվեցին խողովակաշար՝ շարունակելով հոսել Սևջուր գետ, իսկ գարշահոտը մնաց օդի մեջ և դարձավ Մեծամոր քաղաքի խորհրդանիշը:

Արտավազդ Թորոսյան
«Նոր Ակունք» ՓԲԸ նախկին տնօրեն

2005-2007թթ-ին Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարները կտրուկ պակասեցին։ Իսկ հետո նաև ամբողջությամբ ցամաքեցին Սևջուր գետի ջրերը։ Գետն իր հունը հանձնեց կոյուղաջրերին:

Ոռոգման պոմպակայանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, նույն եռանդով աշխատում էր՝ միայն ոռոգման ջրի փոխարեն կոյուղաջուր էր հասցնում այգիներ։


Մաքրման կայան կառուցելը դարձավ մարզի զարգացման ծրագրերի մեխը
Կամ 2,5 մլն եվրո կամ համաճարակ


Տարիների ընթացքում մարզային իշխանությունները «Նոր Ակունք» ընկերության հետ իրավիճակից դուրս գալու և խնդրի լուծման մի քանի տարբերակ են ներկայացրել կառավարություն:

Մասնագիտական փորձաքննությունը պարզեց, որ տարիներ շարունակ անգործության մատնված կոյուղաջրերի մաքրման կայանն այլևս հնարավոր չէ վերականգնել։ Առաջարկվեց նոր կայան կառուցել:
«Նոր Ակունք» ընկերության նախկին կոմերցիոն տնօրեն Արտավազդ Թորոսյանը հաշվարկել է, որ մաքրման կայանի կառուցման համար անհրաժեշտ է ընդամենը 2,5 միլիոն եվրո: Խնդիրը կառավարությանն է ներկայացվել 2001, 2007, 2012 և 2016 թվականներին: Վերջինս չորս անգամ հավանություն է տվել առաջարկին, բայց գումար չի հատկացրել:

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավարն իր հաստլիկ թղթապանակում պահում է տարբեր տեսակի ու բովանդակության գրություններ, որոնք անցած տասը տարիներին ուղղել է հնարավոր բոլոր կառույցներին՝ խնդիրը կարգավորելու խնդրանքով: Նրա աչքի առաջ անընդհատ 98-ի խոլերիայի համաճարակն է։
Պարույր Սարգսյան
Զարթոնքի գյուղապետ

Կոյուղաջրերի գերիները

Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ և Երասխահուն համայնքների բնակիչները, բառի ուղիղ իմաստով, դարձել են կոյուղաջրերի գերիները: Ոռոգման շրջանը սկսվելուն պես փակում են տների դռներն ու պատուհանները, էլ բակում չեն նստում, երեխաներին ջրատարին մոտ չեն թողնում, այգիները ռետինե հանդերձանքով են ջրում, բերքը ձեռնոցներով են հավաքում։ Բայց հաճախ ոչ մի բան չի փրկում. գարշահոտն ամենուր է՝ տանը, դրսում, գարշահամը՝ աճեցրած բերքում։
Զարթոնքցիների ամենամեծ հոգսը բերքի իրացումն է: Շուկայում Զարթոնք անունը խիստ գաղտնի է պահվում: Բոլորը գիտեն Զարթոնքում բերքն ինչով են ջրով:
Բասե Ասրյանն ասում է, որ բանջարեղենի շատ տեսակներ կոյուղաջրերից չորանում են: Օրինակ՝ լոլիկն առաջին բերքահավաքից հետո էլ չի ծաղկում, պղպեղը չի հասունանում, կարտոֆիլ ընդհանրապես չեն ցանում, քանի որ հողի տակ կոյուղաջուրն անմիջապես շփվում է բերքի հետ:

Վերադարձ լոլիկի պարունակությանը

2018թ. ամռանը գրավոր նամակով դիմեցինք ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական տեսչության Արմավիրի մարզային կենտրոն՝ խնդրելով ուսումնասիրել և պարզել, թե որքանո՞վ է կոյուղաջրերով ոռոգված բանջարեղենն անվտանգ մարդկանց առողջության համար:
Մեկ ամիս անց տեսչությունը պատասխանեց, որ նշված տարածքից վերցրած լոլիկի, սմբուկի, պղպեղի, կարտոֆիլի, սեխի և ձմերուկի նմուշները հանձնվել են լաբորատոր փորձաքննության և անվտանգության ցուցանիշների շեղումներ այդ նմուշներում չեն հայտնաբերել:Բասե Ասրյանն ասում է, որ բանջարեղենի շատ տեսակներ կոյուղաջրերից չորանում են: Օրինակ՝ լոլիկն առաջին բերքահավաքից հետո էլ չի ծաղկում, պղպեղը չի հասունանում, կարտոֆիլ ընդհանրապես չեն ցանում, քանի որ հողի տակ կոյուղաջուրն անմիջապես շփվում է բերքի հետ:

Այս պարզաբանումը կարծես փարատում էր բոլոր մտահոգությունները:
Սակայն…
Փորձանմուշների շարքում կարտոֆիլի առկայությունը հուշում էր, որ ինչ-որ բան այն չէ: Գյուղացիները ասել էին, որ իրենք կարտոֆիլ չեն մշակում կոյուղաջրով ոռոգվող տարածքներում: Վախենում են, որ այն կարող է վտանգավոր լինել առողջության համար: Նշանակում է՝ Սննդի անվտանգության տեսչության աշխատակիցները կարտոֆիլն ու մյուս փորձանմուշները վերցրել են կա՛մ Երասխահուն, Արտաշար և Եղեգնուտ համայնքների այն հողատարածքներից, որոնք ոչ թե կոյուղու, այլ արտեզյան ջրով են ոռոգվում, կամ էլ՝ ընդհանրապես լաբորատոր փորձաքննություն չեն կատարել:

Փորձագետները նույնպես զարմացած էին այս արդյունքներից:
Սանասար Բաղդասարյան
Բնապահպան, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու
Աշխեն Պողոսյան
Հակահամաճարակաբամ
Նշված համայնքների ռիսկային հատվածներից վերցրած բանջարեղենն ու կոյուղաջուրը մանրէաբանական հետազոտության հանձնեցինք «Ստանդարտ դիալոգ» անկախ փորձագիտական կենտրոնում: Բանջարեղենի նմուշների մեջ հայտնաբերվեց աղիքային ցուպիկ, իսկ կոյուղաջրում՝ անթույլատրելի քանակով լակտորզադրական կոլիֆորմներ:
Նարինե Գևորգյան
Զարթոնքի ընտանեկան բժիշկ
Կոյուղաջրերով ոռոգում իրականացնող գյուղացիները հաճախակի են դիմում բժշկին մաշկային խնդիրներով: Բժշկի կարծիքով, կոյուղաջրերը Զարթոնքում և հարակից գյուղերում մեծացրել են համատարած մաշկային հիվանդության բռնկման ռիսկը:
Նարինե Գևորգյան
Զարթոնքի ընտանեկան բժիշկ
Զարթոնք համայնքի ամբուլատորիայի տնօրենի խոսքով, արդեն երկու տարի է, կոյուղաջրում հայտնաբերվում է խոլերիայի ոչ ախտածին միկրոբներ, որոնք յուրաքանչյուր պահի կարող են դառնալ ախտածին և առաջացնել համաճարակ:

Հյուրերի նկատմամբ զարթոնքցիները հատուկ ուշադրություն են դարձնում, բժշկի խորհրդով հյուրասիրությունը կազմակերպում են՝ խիստ հետևելով սանիտարահիգիենիկ կանոններին:
Նարինե Գևորգյան
Զարթոնքի ընտանեկան բժիշկ
Ո՞րն է լուծումը

Զարթոնքի գյուղապետի խոսքով, մինչև մաքրման կայանի կառուցումը խնդրին կարելի է միջանկյալ լուծում տալ 10 նոր խորքային հորերի գործարկման միջոցով:

Պարույր Սարգսյան
Զարթոնքի գյուղապետ


Կոյուղաջրերի ընդհանուր խնդրում Զարթոնքը փոքրիկ դրվագ է, որտեղ պարտադրված ապրում է համայնքի 2000-ից ավելի բնակիչ: Խնդիրը բազմակողմանի ընդգրկում ունի, մեկ գերատեսչության կողմից լուծելն անհնարին է:
Կոմիտեն դիմել է կառավարությանը 12 խորքային հորերի կառուցման համար, որը կլուծի 5 համայնքների 1500 հեկտար հողերի ոռոգման հարցը:
Ինեսսա Գաբայան
ՀՀ Էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ
Իշխանությունների անտարբերությունից զայրացած է Զարթոնքի գյուղապետը: Մինչև գյուղում համաճարակ չբռնկվի, խնդրին լուծում չի տրվի: Ինչպես եղավ 1998-ին, երբ խոլերիայի համաճարակը ստիպեց նոր ամբուլատորիա կառուցել և նորացնել գյուղի խմելու ջրի ներքին ցանցը: Այժմ տեսնենք քանի կյանք կարժենա այս խնդրի լուծումը,- ասում է Պարույր Սարգսյանը:
Նախագծի հեղինակ՝ Անժելա Ստեփանյան
Նկարահանումները՝ Խաչիկ Դանիելյանի
Մոնտաժը՝ Արմեն Դանիելյանի

© 2018

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website