ԳՅՈւՂԱԿԱՆ ԱՆԱՍՆԱՊԱՀՈւԹՅԱՆ ԼՈւՌ ՓԼԶՈւՄԸ
2026 սկզբին Հայաստանի խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է մոտ 22 հազար գլխով։ Ինչը բերեց տավարի մսի գնի թանկացման։
Շրջանառվում են տարբեր վարկածներ, մասնավորապես` արոտավայրերի կրճատում, անասնակերի թանկացում, անասունների արտահանում։ Այս վարկածներում կան ճշմարտության որոշ տարեր, սակայն երևույթը ունի խորքային պատճառներ։
Անասնապահների մեկնաբանությամբ խոշոր եղջերավոր անասունների պահելը այլևս տնտեսապես շահավետ չէ։ Ամենը ինչ կապված է անասունի պահպանության հետ թանկանում է, մասնավորապես՝ կերը, դեղամիջոցները, իսկ կաթը ինչպես եղել էր 130 – 160 դրամ փոփոխության չի ենթարկվում, նույնիսկ տարիների գնաճի գործոնը չի ազդում կաթի գնի վրա։ Խանութներում վաճառվող կաթնամթերքի գների աճը ևս չի ազդում գյուղացիներից գնվող կաթի գնի վրա։
Փորձենք հավաքագրել տվյալներ և ստուգել գյուղացիների մեկնաբանությունների իսկությունը։ ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակումներից օգտվելով համեմատական տանենք մթերվող կաթի, խանութներում վաճառվող կարագի և պանրի գնային փոփոխությունների միջև, 2020-2026 թթ-ի ընթացքում։
Կարագի և պանրի գները 6 տարիների ընթացքում ավելացել են համապատասխանաբար  32,5%  և 33,9%։ Կարագը մեկ կիլոգրամի գինը 4938 դրամից դարձել է 6543 դրամ, իսկ պանիրը 2017 դրամից  2701 դրամ։ Մթերվող կաթի գինը նույն ժամանակահատվածում ավելացել է ընդամենը 23,1%, 130 դրամից հասնելով 160 դրամի։ Ըստ անասնապահների, այս անհամապատասխանությունը կարող է առաջանալ երբ կաթին փոխարինում է չոր կաթը (կաթի փոշին)։ Հայաստան կաթի փոշի ներմուծվում է հիմնականում ՌԴ-ից և Բելորուսից, վերջին տարիներին նաև Իրանից։
Սամվելը, ով զբաղվում է անասուների մորթով, չցանկանալով տեսախցիկի առաջ, այդուհանդերց բացատրեց անասուների գլխաքանակի կրճատման պատճառների իր տարբերակը։ Նա անընդունելի է համարում անասունների արտահանումը Իրան և մերձավոր արևելքի երկրներ։
Ուսումնասիրելով ՀՀ Վիճակագրական կոմիտեյի պաշտոնական տվյալները, պարզեցինք, որ Սամվելի կողմից հնչեծրած վարկածը շատ մոտ է իրականությանը։
Աղյուսակից երևում է, որ 6 տարիների արտահանման ծավալը կազմել է 21 հազար տոննա, մենք չենք կարող ենթադրություն անել արտահանված գլխաքանակի վերաբերյալ։ Շատ կարևոր է արտահանված անասուների տարիքը և սեռը։ Հստակ կարելի է արձանագրել որ արտահանումը իր բացասական ազդեցությունն է ունեցել անասնա գլխաքանակի կրճատման մեջ։
Անասնապահները դժգոհում են նաև սպանդանոցներից, որոնց աշխատանքների կազմակերպումը այդպես էլ մնաց անկատար։ Գյուղացին որպեսզի օգտվի սպանդանոցի ծառայությունից, պետք է անասունին հասցնի սպանդանոց, այնուհետև վերցնի սպանդանոցից, պետք վճարի սպանդանոցի ծառայության համար, անասունի կաշին, գլուխը, թոքը, սիրտը, ոտքերը թողնի սպանդանոցին, հանրագումարում, կապված սպանդանոցի հեռավորությունից, կորցնում է 50-60 հազար դրամ, ինչը հակասում է սպանդանոցային մորթի ներմուծման փիլիսոփայությանը։
Արտաշարցի անասնապահի խոսքով խոշոր եղջերավոր անասունին միայն գոմում պահելը ձեռնատու չի, ծախսը շատ մեծ է, ամբողջ տարին անասնակեր գնելով եկամուտ չի լինի։ Նրա խոսքով բոլոր արոտավայրերը վաճառված են, ունեն սեփականատերեր, շատ տեղերում, եթե նույնիսկ մնացել են արոտավայրեր, դրանց մոտենալու համար անասունը ճանապարհ չունի։ Արոտավայրերում կամ այգիներ են հիմնել, կամ արևային մարտկոցներով փակել են արոտավայրերը։
ՀՀ Կառավարությունը սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկերի միջոցով բազմաթիվ ծրագրեր է իրականացնում անասունների գլխաքանակը պահպանելու համար, այդուհանդերձ իրականացվող ծրագրերին զուգահեռ 2021-2025 թթ-ն խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է 20 տոկոսով, հասնելով 468,442։
Հերթական աջակցության ծրագրին ՀՀ Կառավարությունը 2026 թվականի մայիսի 8-ին N 640-Լ որոշման համաձայն հավանություն տվեց կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառմանը, որի նպատակն է հանրապետության մարզերում կաթի արտադրության գործընթացին աջակցելու նպատակով սուբսիդավորել կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին։
Միջոցառման շահառու կարող են դառնալ նվազագույնը 3 հաշվառված կով ունեցող սուբյեկտները։ Փաստորեն ծրագիրը վերաբերում է մեծ տնտեսվարողներին և համեստ միջոցներով գոյատևող մեկ, կամ 2 կով ունեցող գյուղացին որպես շահառու չի դիտարկվում։
Made on
Tilda