4 տարի առաջ, հետևելով հարևանի խորհրդին, հացիկցի Սամվելը որոշեց ինչպես մյուս համագյուղացիները բախտը փորձել Եվրոպայում: Ստանալով կնոջ համաձայնությունը, հավաքեցին առաջին անհրաժեշտ իրերն ու փակելով կիսակառույց տան դռները, մեկնեցին Ֆրանսիա:

4 տարի անց նրանք վերադարձան տուն՝ Հացիկ գյուղ ու շարունակեցին այստեղ վաստակել իրենց ապրուստի միջոցը
Ասեցին գնա 10 հազարի տեղը 100 հազար կաշխատես, մասնագետ մարդ ես
Սամվելի ուղղությունը պատահական չէր, քանի որ Ֆրանսիայում էր ապրում նրանց դուստրը՝ երեխաների հետ միասին: Բոլոր մեկնողների նման Սամվելն էլ մտածում էր, որ խնդիրներ չեն լինի, կարճ ժամանակում կստանան կացության թույլտվություն, այնուհետև քաղաքացիություն և նախատեսած հազարները:
Կացության թույլտվություն ստանալու նպատակով դիմեցին ներգաղթյալների հանձնաժողով: Մինչ դիմումի քննության ավարտը Սամվելին ու Գոհարին կացարան տրամադրեցին ներգաղթյալների ճամբարում:
երկու ամիս անց ամուսինները լքեցին Ֆրանսիան
Սամվելն ու Գորհարը որոշոմ են տեղափոխվել Գերմանիա
Ճամբարային պայմաններում անորոշ ժամկետով դիմումի պատասխանին սպասելը ամուսիններն անիմաստ ժամանակի կորուստ համարեցին: Լսելով բախտակիցների խորհուրդները, մասնագիտությամբ եռակցող-փականագործ Սամվելը որոշեց բախտի հետևից այստեղից էլ գնալ Գերմանիա:

Ժամանակավոր կացության թույլտվություն ստացավ՝ աշխատելու իրավունքով: Նրանց բնակարան հատկացվեց ճամբարից դուրս:
Գոհարը լեզվի չիմացության պատճառով օրինական աշխատանք չկարողացավ գտնել: Ստիպված, որպես աղախին, ապօրինի աշխատանքի անցավ ծանոթներից մեկի տանը:
Տիկին Գոհարը շատ է ափսոսում, որ 4 տարի օտար երկրում փորձություններով լի ժամանակ են վատնել: Գոհարից շատերն են խորհուրդ հարցրել, արժի՞ արդյոք գնալ ու հանձնվել:
Հայաստան վերադառնալուն պես Սամվելը փոքրիկ բիզնես հիմնելու ծրագիր է մշակեց: Նախկինում փորձել էին , համեղ ու որակով չիր էին արտադրել, հիմա մտածում են ավելի մեծ ծավալներով չրի արտադրությամբ զբաղվել: Սեփական այգու մոտ տասը տոննա ծիրանը, դեղձը , խնձորն ու սալորը չիր են պատրաստել: Հիմա ցանկանում են չրանոց կառուցել, միայն թե ֆինասական խնդիր ունեն: Աջակից են փնտրում:
2017-ի մարտի 12-ին Սամվելն ու Գոհարը, խզելով քաղաքացիություն ստանալու իրենց դիմումի ընթացքը, վերադառնում են Հայաստան: Հայաստանում ամուսինները նախ պետք է լրացնեին կորցրածը՝ աշխատանք գտնեին, ավարտեին տունը:
Հայաստանում Գոհարը գործազուրկ է եղել: Ընտանիքն ապրել է Սամվելի ոչ կայուն աշխատանքով և այգու բերքից ստացված եկամուտով: Եվրոպա մեկնելու համար վաճառել են սեփական ավտոմեքենան: Գերմանիայում աշխատել է միայն Գոհարը. ամսեկան մոտ 1200 եվրո է վաստակել: Հայաստան վերադառնալուց հետո ամուսիններն առայժմ աշխատանք չեն գտել:
Made on
Tilda