2011թ. - Կաղամբի և սմբուկի բերքահավաք մասամբ չկատարվեց ցածր գների պատճառով:
2012թ. -
«Էլիտար» սերմացուի պատճառով հացահատիկի միջինացված բերքատվությունը չգերազանցեց 15 ցենտները: Շատ գյուղացիական տնտեսություններ ցածր գների պատճառով գերադասեցին
կարտոֆիլի և
լոլիկի բերքահավաք չկազմակերպել: Նույն բախտին արժանացան
դեղձը,
ծիրանը և
սալորը: Սեղանի
խաղողի սորտը գնորդ չուներ:
2013թ. -
Ծիրանի մթերման գինը նվազեց մինչև 30-50 դրամ:
2014թ. -
Լոլիկի ցանկատարածությունները վարակվեցին ճրագախոտ վնասատու բույսով:
Ոռոգման ջրի դեֆիցիտ:
2015թ. - Տեխնիկական սորտի
խաղողի մթերման գինը որոշ մթերողներ իջեցրեցին մինչև 50 դրամ: Վարունգի մթերման գինը նվազեց մինչև 15 դրամ:
Նման խնդիրների պատճառով է, որ գյուղացին զրկվում է գյուղատնտեսական վարկերի մարման հնարավորությունից և նոր վարկերով փորձում մարել հին վարկը: Արդյունքում ընտանիքին կերակրելու խնդիրը դառնում է երկրորդական, իսկ առաջնայինը դառնում է բանկ սպասարկելը:
Բանկային տեռորի վառ ապացույցն է Արմավիրի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործերի ցանկը: Ըստ
www.datalex.am կայքի, 2017թ. նոյեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում սույն դատարանում լսվելու է 481 քաղաքացիական գործ, որոնցից 371-ի հայցվորները բանկերն ու վարկային կազմակերպություններն են՝ գումարի բռնագանձման պահանջով: