ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԷԼ ՄԻԱՎՈՐՎԵՑԻՆ
Արմավիրի մարզի բնակիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացան, որ արդեն միավորված են։
Խոշորացման ուրվականը, արդեն 3 տարի է, շրջում է Արմավիրի մարզում։ Մարզի հասարակությունը գիտեր, որ համայնքների միավորում լինելու է, բայց ե՞րբ, ի՞նչ մեթոդաբանությամբ ու աշխարհագրությամբ, տեղեկություն չուներ։ Հստակություն մտավ միայն վերջերս, երբ դեկտեմբերի 5-ին նշանակվեց մարզի ՏԻՄ ընտրությունները, այն էլ՝ Ավագանու ընտրություններ համամասնական ցուցակով։
Համայնքների միավորման աշխարհագրությունը
Արմավիրի մարզում կլինի մեկ էթնիկ՝ Ֆերիկ համայնքը, որտեղ բացառապես բնակվում են եզդիներ և 7 խոշորացված համայնք, մասնավորապես՝
Մեծամոր՝ 31 համայնք,
բնակչությունը՝ 75961
ք. Մեծամոր
Ալաշկերտ
Ջրաշեն
Նոր Արտագերս
Նոր Արմավիր
Նալբանդյան
Գետաշեն
Բերքաշատ
Նոր Կեսարիա
Շանավան
Ամասիա
Նորապատ
Տարոնիկ
Ակնալիճ
Մրգաշատ
Զարթոնք
Եղեգնուտ Արտաշար Արևիկ Բամբակաշատ Հայկավան Արմավիր Այգեշատ Տանձուտ Արազափ Երասխահուն Վարդանաշեն Մարգարա Փշատավան Ջանֆիդա Արգավանդ
Արմավիր՝ 11 համայնք,
բնակչությունը՝ 62231
ք. Արմավիրի Լուկաշին Խանջյան Հացիկ Մայիսյան Նորավան Այգեվան Lենուղի
Արաքս Սարդարապատ Մյասնիկյան
Էջմիածին՝ 2 համայնք,
բնակչությունը՝ 59779
Խոյ՝ 11 համայնք,
բնակչությունը՝ 30048
ք. Էջմիածին Ոսկեհատ
Գեղակերտ Արշալույս Արագած Հովտամեջ Ծիածան Ծաղկունք Ծաղկալանջ Հայթաղ Աղավնատուն Լեռնամերձ Ամբերդ ․ Դաղս Այգեշատ Դաշտ Շահումյան Շահումյանի Թ/Ֆ Մրգաստան
Փարաքար Բաղրամյան Այգեկ Նորակերտ Պտղունք Արևաշատ Մուսալեռ Մերձավան
Փարաքար՝ 8 համայնք,
բնակչությունը՝ 26090
Արաքս՝ 13 համայնք,
բնակչությունը՝ 26508
Գայ Արտիմետ Խորոնք Գրիբոյեդով Ապագա Ակնաշեն Լուսագյուղ Ջրարբի Առատաշեն Մեծամոր Հայկաշեն Արաքս Ջրառատ
Բաղրամյան Քարակերտ Դալարիկ Լեռնագոգ Արգինա Արտամետ Արևադաշտ Բագարան Երվանդաշատ Կողբավան Հուշակերտ Շենիկ Տալվորիկ Վանանդ
Բաղրամյան՝ 14 համ-նք,
բնակչությունը՝ 19696
Ֆերիկ՝ եզդիական էթնիկ համայնք,
բնակչությունը՝ 441
Արմավիրի մարզի վարչական քարտեզը այլևս այսպիսի տեսք ունի
Թե ի՞նչ մեթոդաբանության հենքի վրա են տեղի ունեցել միավորումները, դժվար է գուշակել։ Բերենք մի օրինակ։ Մարզի Նորապատ համայնքին Արմավիր քաղաքից բաժանում է երկաթուղին։ Համայնքի բազմաբնակարան շենքերը մի քանի տարի առաջ միացվեցին Արմավիր քաղաքին։ Համայնքների միավորման ժամանակ ենթադրվում էր, որ Նորապատի մնացած մասն էլ կներգրավվի Արմավիրի փնջի մեջ, սակայն, ի զարմանս նորապատցիների, գյուղի մնացած մասն ընդգրկվեց Մեծամոր փնջում, այսինքն փողոցի մի կողմում Արմավիր խոշորացված համայնքն է, մյուս կողմում՝ Մեծամորը։ Ավելի ուշ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված ավագանու համամասնական ցուցակներից հասկանալի դարձավ, որ Նորապատի կիսումը սերտ կապ ունի դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների և Մեծամոր միավորված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վահրամ Խաչատրյանի հետ, ով Նորապատ համայնքի ղեկավարն էր, հետո նշանակվեց Արմավիրի մարզպետի տեղակալ, այնուհետև՝ Մեծամորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Ստացվում է Վահրամ Խաչատրյանը ժամանակին իրեն ձայն տված ընտրողներին իր հետ տանում է Մեծամոր։
Նորապատ գյուղը Արմավիր քաղաքից բաժանում է երկաթուղին
Նորապատ գյուղի կենտրոնական փողոցի ձախ կողմում՝ Մեծամոր խոշորացված համայնքն է, աջ կողմում՝ Արմավիր խոշորացված համայնքը
Կարծիքներ միավորումների վերաբերյալ
Մարզի համայնքներում հասարակության մասնակցությամբ հանրային քննարկումներ չեն եղել։ Եթե եղել են, ապա գյուղապետերի և գյուղապետարանի աշխատակիցների մասնակցությամբ, որի ժամանակ ընդամենը տեղեկատվություն է տրվել, թե որ համայնքը ինչպես է միավորվելու։
Մարզի քաղաքային համայնքներում, առանց մանրամասների, լսել են համայնքների միավորման մասին, գիտեն, որ որոշ համայնքներ միանալու են իրենց։ Այլ է գյուղական համայնքներում։ Բնակիչները գյուղապետից են իմացել միավորման լուրը և միակարծիք չեն ցանկանում կարգավիճակի փոփոխություն։

Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը դեմ է համայնքների միավորման այս մեխանիզմին։ Վարդանյանի մեկնաբանությամբ, գյուղապետարանը միշտ եղել է գյուղացու կողքին, անապահով ընտանիքները պարբերաբար ֆինանսական աջակցություն են ստացել, յուրաքանչյուր ծնված երեխայի համար գյուղապետարանը դրամական աջակցություն է ցուցաբերել։ Բազմաթիվ ուսանողների ուսման վարձավճարներ է վճարել գյուղապետարանը։ Արտոնություններ է տրվել ժամկետային զինծառայողների ընտանիքներին։ Հիմա՝ միավորումից հետո, նման աջակցություններ կլինե՞ն։
Նոր Կեսարիա համայնքի ղեկավար Հրայր Գալստյանի խոսքով, եզրակացություններ անել դեռ վաղ է։ Կանցնի ժամանակ, այնուհետև հասկանալի կլինի, թե որքանո՞վ էր արդարացված համայնքների միավորումը։
«Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանի մեկնաբանությամբ, միավորումների գաղափարը լավ է, սակայն ժամանակի սղության պատճառով եղել են բացթողումներ, որոնք ժամանակի ընթացքում անհրաժեշտ կլինի շտկել։
Միավորված համայնքներն ընտրելու են ավագանի
Ընտրության փիլիսոփայությունը հուշում է, որ քաղաքացին, հաշվի առնելով թեկնածուների առավելություններն ու թերությունները, հնարավորություն է ստանում կատարել ընտրություն նվազագույնը մեկից ավելի թեկնածուների միջև։ Փաստորեն Արմավիր միավորված համայնքի պարագայում քաղաքացին զրկված է ընտրություն կատարելու իրավունքից։ Առավելագույնը կարող է դեմ, կամ կողմ քվեարկել թեկնածուին, որը հեռու է ընտրության փիլիսոփայությունից։ Սա՝ մի կողմից։ Մյուս կողմից, եթե բավարար կողմ քվե ստացավ միակ թեկնածուն և նշանակվեց համայնքի ղեկավար, ի՞նչ օրակարգ են ունենալու ավագանու նիստերը։ Դժվար է պատկերացնել, որ ավագանու անդամը, կարևոր նախագծերին ընդդիմանալով, դեմ կամ ձեռնպահ կքվեարկի։ Փաստորեն, նման դեպքերում, նախագծի ընթերցումից հետո, միաձայն կընդունվի նիստի ամբողջ օրակարգը և նիստը կհամարվի ավարտված։
Որպես վերջաբան
Արմավիրի մարզի համայնքների միավորումը նախադեպը չունի և դժվար է կանխատեսել, թե համայնքի ղեկավարը ինչպե՞ս կարող է իրեն դրսևորել բազմաթիվ և տարաբնույթ խնդիրներով լեցուն, միանգամից 3 տասնյակից ավելի համայնք ղեկավարելու պարագայում։ Սա ցույց կտա ժամանակը։
2021թ. դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզի հասարակությունը համամասնական ցուցակով կընտրի 7 միավորված համայնքների ավագանի, որը ձայների մեծամասնությամբ կնշանակի միավորված համայնքի ղեկավար։
Մեկ օրինակով փորձենք համոզել օրենսդիրին, որ օրենք ընդունելիս կան իրադրություններ, որոնք հաշվի չեն առնվել։
Արմավիր միավորված համայնքում ավագանու ընտրություններում գրանցվել է միայն մեկ կուսակցություն։
Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում "ԱԼՏ" հեռուստախմբագրությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Made on
Tilda