Եզդիների հարսանյաց արարողությունը հագեցած է ազգային բազմաթիվ մանրամասներով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդն ու իմաստը։ Եզդիները, չունենալով պետականություն, սրբորեն պահպանում են իրենց ազգային ավանդույթները։
․․․․․․․․․․այաստանում բնակվում են շատ ազգերի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ, բելառուսներ, վրացիներ, լեհեր և գերմանացիներ։ Ամենամեծ էթնիկ համայնքը եզդիներն են։ 2011թվ-ի մարդահամարով եզդիների թիվը կազմում է 35 308, ռուսներինը՝ 11 911, ասորիներինը՝ 2 769, քրդերինը՝ 2 162, ուկրաինացիներինը՝ 1 176, մնացած ազգային փոքրամասնությունների թիվը հազարից փոքր է։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում այլազգի ներկայացուցիչների թիվը կազմում է 56 953, այսինքն՝ Հայաստանի ընդհանուր բնակչության 2 տոկոսը։
․․․․․․․․․․ զգային փոքրամասնություններն ապրում և արարում են հայ ազգի հետ միասին՝ մտքի ծայրով նույնիսկ չմտածելով, որ կարող է ինչ-որ խտրական վերաբերմունք լինել իրենց իրավունքների նկատմամբ։ Հայաստանում էթնիկ խմբերը հնարավորություն ունեն պահպանելու իրենց ազգային ավանդույթները, լեզուն, գրականությունը և սովորույթները։
Հայաստանի այն համայնքներում, որտեղ էթնիկ խմբերի կուտակումներ կան, դպրոցներում ուսուցանում են իրենց մայրենի լեզուն և գրականությունը։
Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի միջնակարգ դպրոցում ամեն օր եզդերեն մայրենի լեզվի և գրականության դասաժամ կա բոլոր դասարանների համար։
Նոր Արտագերսում հիմնական դասաժամերից հետո գործում է խմբակ, որտեղ աշակերտները, ըստ ցանկության, հաճախում և սովորում են ասորերեն լեզուն և գրականությունը։
․․․․․․․․․․․աղը տեղի է ունենալու Արթուր Բաքիրյանի հարսանյաց հանդեսը, իսկ այսօր, եզդի ժողովրդի ավանդույթի համաձայն, Արթուրը պետք է ընկերների հետ հարսնացուի հարազատներից որևէ մեկի այգուց գողանա բերքատու ծառի մեծ ճյուղ։ Այնուհետև ճյուղը պետք է զարդարվի քաղցրավենիքներով, որպեսզի հարսանիքի ժամանակ փեսացուն դրանցով հյուրասիրի հարսանիքի մասնակիցներին։ Հարսանիքից հետո ճյուղը պետք պահվի փեսացուի տանը։ Ավանդույթի համաձայն, ճյուղը պետք է ջարդելու միջոցով գողանալ և պահպանել մինչև հաջորդ սերունդներ։
․․․․․․․․․․ ուսաց լեզու և գրականությունը Հայաստանում ներառված է դպրոցական ծրագրերում, իսկ շատ տեղերում, որտեղ ռուս ազգի ներկայացուցիչների թիվը մեծ է, գործում են ռուսական դպրոցներ։
Հաշվի առնելով, որ Հայաստանում եզդիական համայնքն ավելի մեծ է, քան մնացած ազգային փոքրամասնությունները միասին վերցրած, մի փոքր ծանոթանանք եզդիների կենցաղին ու ազգային ավանդույթներին։