ԱՐՏԵԶՅԱՆ ԱՎԱԶԱՆԸ
ԱՆԿԱՅՈւՆ ԾԱՆՐ
ՎԻՃԱԿՈւՄ
Հայաստանի շատ քիչ քաղաքացիներ գիտեն այս գետերի անունները։ Նույնիսկ եթե հուշենք գետերի անունները, համոզված ենք, որ չեն հավատա։ Իրականում այս ջրառատ գետերին անվանում են Հրազդան և Քասախ։
Ով քիչ, թե շատ ծանոթ է այս գետերի աշխարհագրական դիրքին և նրանցով հոսող ջրի ծավալներին, տրամաբանական հարց կառաջանա, թե որտեղի՞ց այսքան ջուր այս գետերի մեջ։ Իսկ գյուղացին կասի՝ ամբողջ տարին կռիվ ենք տալիս ոռոգման ջրի համար, բայց ջուրն ապարդյուն հոսում է դեպի Կասպից ծով։
Ակնհայտ, բայց անհավանական
Մինչև 1982 թվականը, երբ դեռ շահագործման չէր հանձնվել Ախուրյանի ջրամբարը, Արմավիրի մարզի տարածքը հիմնականում ոռոգվում էր Արարատյան արտեզյան ավազանի ջրերով, գումարած՝ Արաքս գետից վերցրած և Սևանից բաց թողնված ջրերով։ Կային հատվածներ, որոնք ոռոգվում էին Ակնալճից վերցվող և Սևջուր գետի ջրերով։ Այդ տարիներին մշակվում էր 56 հազար գյուղատնտեսական նշանակության հողեր։ Ամենակարևորը ոռոգման ջրի խնդիր չի եղել։
Մեր օրերում եղած ջրային պաշարներին ավելացել է 550 մլն խորանարդ մետր հզորությամբ Ախուրյանի ջրամբարը, մշակվող հողատարածքները կիսով չափ կրճատվել են և, այս ամենին զուգահեռ, տարեցտարի ավելի է խորանում ոռոգման ջրի խնդիրը։
Ոռոգման ջրի դեֆիցիտի պատճառները
Ախուրյանի ջրամբարը վերջին տարիներին լիովին չի լիցքավորվում։ Հաշվի առնելով տեղումների նվազումը, հարևան երկրի քաղաքականությունն իր տարածքով հոսող ջրային ռեսուրսների նկատմամբ, կարելի է ենթադրել, որ Ախուրյանի ջրամբարն այլևս երաշխավորված և կայուն ոռոգման ջրի աղբյուր չէ։
2008թվ-ից, երբ ձկնաբուծությունը ճանաչվեց գյուղատնտեսության գերակա ոլորտ, Արարատյան դաշտի ցածրադիր վայրերում սկսեցին հորատվել շատրվանող հորատանցքեր։ Հարկ է նշել, որ Արարատյան դաշտի բարձրադիր հատվածներում հորատանցքերով ջուրը վերցվում է պոմպերի միջոցով, իսկ ցածրադիր շրջաններում հորատանցքից ջուրը շատրվանում է։ Ցածրադիր շրջաններում մեկը մյուսի հետևից կառուցվեցին ձկնաբուծարաններ և հորատվեցին հարյուրավոր շատրվանող հորատանցքեր։
Ակնալճի մակարդակն այնքան է նվազել, որ լճից սկիզբ առնող Սևջուր գետը ցամաքել է ու անհետացել քարտեզներից։ Արաքս գետը նույնպես կայուն չէ, քանի որ գետի վտակ Ախուրյան գետը լիցքավորում է Ախուրյանի ջրամբարը։ Գյուղատնտեսության հույսը մնում է արտեզյան ավազանը և Սևանա լիճը։ Սևանա լճից բաց թողնվող ջրի ծավալը օրենքով է սահմանափակվում։ Մնաց միայն Արարատյան արտեզյան ավազանը, որի խնդիրներն առաջացել են տարիներ շարունակ ռեսուրսների ոչ ճիշտ կառավարման և թույլ հսկողության պատճառով։
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սանասար Բաղդասարյանի մեկնաբանությամբ, այդ տարիներին տարեկան 2-2,5 միլիարդ խորանարդ մետր քաղցրահամ ջուր, ձկնաբուծարաններից հոսելով, լցվում էր Արաքս, այնուհետև՝ Քուր և Կասպից ծով։ Ըստ Բաղդասարյանի, արտեզյան ավազանի ջրային պաշարների ոչ հաշվենկատ օգտագործումը աղետալի հետևանքներ է ունենալու։
Տարիների ընթացքում արտեզյան ավազանի հայելին անկում ապրեց։ Բարձրադիր շրջանների հորատանցքերի արտադրողականությունն անգամներով նվազեց, իսկ որոշ հորատանցքեր ցամաքեցին։ Ցածրադիր շրջաններում, օրինակ՝ Գայ գյուղի և հարակից տարածքների շատրվանող հորատանցքերը դադարեցին շատրվանելուց։ Փակվեցին կամ բարենպաստ տարածք տեղափոխվեցին շատ ձկնաբուծարաններ։ Այսօր շատրվանող հորատանցքեր մնացել են Մասիսի տարածաշրջանում, որտեղ նույնիսկ շատրվանի բարձրությունն է կրճատվել։
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սանասար Բաղդասարյանի մեկնաբանությամբ, այդ տարիներին տարեկան 2-2,5 միլիարդ խորանարդ մետր քաղցրահամ ջուր, ձկնաբուծարաններից հոսելով, լցվում էր Արաքս, այնուհետև՝ Քուր և Կասպից ծով։ Ըստ Բաղդասարյանի արտեզյան ավազանի ջրային պաշարների ոչ հաշվենկատ օգտագործումը աղետալի հետևանքներ է ունենալու։
Տարիների ընթացքում արտեզյան ավազանի հայելին անկում ապրեց։ Բարձրադիր շրջանների հորատանցքերի արտադրողականությունն անգամներով նվազեց, իսկ որոշ հորատանցքեր ցամաքեցին։ Ցածրադիր շրջաններում, օրինակ՝ Գայ գյուղի և հարակից տարածքների շատրվանող հորատանցքերը դադարեցին շատրվանելուց։ Փակվեցին կամ բարենպաստ տարածք տեղափոխվեցին շատ ձկնաբուծարաններ։ Այսօր շատրվանող հորատանցքեր մնացել են Մասիսի տարածաշրջանում, որտեղ նույնիսկ շատրվանի բարձրությունն է կրճատվել։
Գյուղացիական տնտեսություններն առաջարկում են
Ոռոգման ջրի դեֆիցիտը շատ գյուղացիական տնտեսությունների զրկում է ընտանիքը կերակրելու վերջին միջոցից։ Ավելանում են անմշակ հողատարածքների ծավալները։ Գյուղացիներն իշխանություններից պահանջում են շահագործել անգործության մատնված արտեզյան հորերը կամ հորատել նոր հորեր։ Կարևոր է նշել, որ մեկ շատրվանող խորքային հորի ջրի ծավալը, որից 12 ամիս 150-200 լիտր վայրկյանում ջուր է շատրվանում, համազոր է 6-8 սեզոնային ռեժիմով աշխատող, ոռոգման նպատակով օգտագործվող արտեզյան պոմպակայանների ջրի ծավալին։
Ակնալիճ գյուղի բնակիչ Հովհաննես Կնյազյանը, ում խաղողի այգին ոռոգման ջրի պատճառով արդեն չորանում է, ցույց է տալիս իր այգու հարևանությամբ գտնվող արտեզյան պոմպակայանը, որի պոմպը վերանորոգման պատրվակով տարել են ու մինչ օրս չեն վերադարձնում։
Արտաշար գյուղի գյուղացիական տնտեսությունները, մի քանի տարի է, ոռոգման ջրի պատճառով զրկվում են սպասվող բերքից։ Արտաշարցիները ոռոգման խնդիրը լուծելու մեկ ճանապարհ են տեսնում՝ գործարկել 2 լրացուցիչ խորքային հոր։
Նույն պահանջն են ներկայացնում նաև մարզի բազմաթիվ համայնքներ։ Ըստ գյուղացիների, արտեզյան պոմպակայանով ոռոգելը թանկ է, սակայն՝ հուսալի։ Խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ ընդերքի ջրային պաշարների սակավության պատճառով նախկինում վայրկյանում 80-100 լիտր ջուր դուրս մղող պոմպակայանն այսօր աշխատում է առավելագույնը մինչև 25-40 լիտր հզորությամբ։ Նախկինում մեկ պոմպակայանից միաժամանակ 3 կամ 4 տնտեսություն էր ջուր վերցնում, իսկ այսօր՝ մեկ տնտեսություն։
Նախ՝ հարկ է նշել, որ աշխարհի ոչ մի սակավաջուր երկրում ձկնարդյունաբերությամբ չեն զբաղվում։ Եթե նույնիսկ զբաղվում են, ուրեմն փակ եղանակով, այսինքն՝ փոքր ծավալի ջուրը արտադրական մի քանի փուլի է մասնակցում։ Արարատյան դաշտում 1 կգ ձուկ արտադրելու համար ծախսվում է մինչև 100 խոր․մետր ջուր։ Աշխարհի ամենաջրառատ երկիրը նման շքեղություն թույլ չէր տա իրեն։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2021թվ-ին Հայաստանում արտադրվել է 19700 տոննա ձուկ։ Ենթադրենք կեսն արտադրվել է արտեզյան ավազանի ջրերով։ Ստացվում է՝ 10 հազար տոննա ձուկ ստանալու համար զոհաբերում ենք Արարատյան դաշտի գյուղատնտեսությունը։ Երևույթը տնտեսագիտական ոչ մի կանոնի մեջ չի տեղավորվում։
Անհրաժեշտ է ձկնարդյունաբերության ոլորտում հաշվառումը և հսկողությունը խստացնել, ջրօգտագործման թույլտվությունները նորմավորել արտադրանք-ջուր համամասնության շրջանակներում, քաղցրահամ ջրի գերնորմատիվային ծավալների դեպքում կիրառել նույն սակագինը, որը գյուղացին վճարում է ոռոգման ջրի համար։
Made on
Tilda