Կանաչ էներգիայի հակառակ կողմը
Հայաստանում 2025 թվականին արևային էլեկտրակայանների միջոցով արտադրվում է 1,2 ԳՎտ էլեկտրաէներգիա։ 2026 թվականի օգոստոս ամսվա դրությամբ Հայաստանում կա 54 400 էլեկտամոբիլ։ Արևային վահանակները և էլեկտրամոբիլների մարտկոցները սպառելով իրենց աշխատունակությունը վերածվում են շրջակա միջավայրի համար վտանգավոր թափոնի, որի անվտանք պահպանության վրա խիստ հսկողություն է պետք։
2018 թվականից պետական աջակցության ծրագրերով Հայաստանում մեծ ծավալով տեղադրվեցին արևային էլեկտրակայաններ։ 2018 թվ-ին արևային մարտկոցների միջոցով արտադրվել է 16 ՄՎտ էլեկտրաէներգիա, 2025 թվականին այդ թիվը հասել է 1,2 ԳՎտ-ի։ Այժմ կան նաև ավելի քան 50,000 ինքնավար/փոքր արևային էլեկտրակայաններով արտադրողներ՝ հիմնականում տնային տնտեսությունների և փոքր բիզնեսի կայանքներ, որոնց համակցված հզորությունը կազմում է մոտավորապես 640-650 ՄՎտ։
Կան պնդումներ, որ հզոր արևային էլեկտրակայաններն ազդում են կենսաբազմազանության և հողի բուսական շերտի վրա։
Էլեկտրամոբիլների թիվը 2026թ․ օգոստոսին կազմել է 54 400։ 2030 թվականին ՀՀ կառավարությունը նպատակ է դրել էլեկտրամոբիլների քանակը հասցնել 100 հազարի։ Հայաստանի իշխանությունները այս 2 բնագավառներն ուշադրության կենտրոնում են պահում և խրախուսում են ինչպես արևային էլեկտրակայանների տեղադրումը, այնպես էլ էլեկտրամոբիլների ներմուծումը։
Այս 2 բնագավառներում էլ առաջանում են վտանգավոր թափոններ, որոնց պահպանությունը պետք է գտնվի պետական հսկողության տակ։
Արևային էլեկտրակայաններ
Միայն վահանակներին նայելով հնարավոր չէ կանխորոշել, թե որքանով են դրանց թափոնները վտանգավոր շրջակա միջավայրի համար։
Գործող արևային վահանակը, որպես կանոն, չի համարվում մետաղի զգալի արտահոսքի աղբյուր: Դրա բջիջներն ու պոտենցիալ վտանգավոր նյութերը պատիճավորված են և պաշտպանված:
Պատկերացնելու համար, թե ինչ վտանգներ են պարունակում թափոն դարձած արևային վահանակները շրջակա միջավայրի համար, նախ պետք է հասկանանք ինչպիսի նյութեր են պարունակում տիպիկ արևային վահանակները։
Իրավիճակը փոխվում է, երբ վահանակը՝
  • ճաքած կամ կոտրված է,
  • շերտավորված է,
  • այրված է,
  • ապամոնտաժված է,
  • մանրացված է,
  • անպատշաճ վերամշակված է,
  • երկար ժամանակով բացօթյան թողնված է։
Բյուրեղային-սիլիկոնային վահանակների համար մոտավոր կառուցվածքը` ապակի, պոլիմերային պարկուճ, սիլիցիումային բջիջներ, ալյումինե շրջանակ։
Բյուրեղային սիլիցիում - այս վահանակները մեծ տարածում ունեն և կարող են պարունակել՝
  • կապար,
  • անագ,
  • արծաթ,
  • պղինձ,
  • այլ մետաղներ։
Բարակ թաղանթային վահանակներ
Որոշ բարակ թաղանթային տեխնոլոգիաներ օգտագործում են այնպիսի նյութեր, ինչպիսիք են՝
  • կադմիումի թելուրիդ,
  • պղնձի և ինդիումի, գալիումի սելենիդ,
  • ինդիում,
  • գալիում,
  • սելեն։
4․ Աղտոտում վերամշակման ժամանակ
Վահանակը պարզապես ապակու թերթ չէ, որը կարելի է կոտրել և վերամշակել։ Ապակին բջիջներին ամրացված է պոլիմերային պարկուճներով։ Դրանց առանձնացման համար կարող են պահանջվել մեխանիկական, ջերմային կամ քիմիական գործընթացներ։ Հետևաբար, անպատշաճ ապամոնտաժումը կարող է հանգեցնել էկոլոգիական խնդիրների։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի մեկնաբանությամբ, անհրաժեշտ է համակարգված մոտեցում։
Երբ պաշտպանիչ կառուցվածքը վնասվում է, արտահոսքն անխուսափելի է։
2026 թվականին Հայաստանի տարբեր շրջաններում տեղացած աննախադեպ չափսերի կարկուտն ի զորու էր վնասելու արևային վահանակները, ինչը տեղի կտար վնասակար նյութերի արտահոսքի։
Կյանքի ավարտին հասած որոշ արևային վահանակներ կարող են վտանգավոր թափոններ արտանետել, որոնց վնասակարության մակարդակը կախված է դրանց կազմից և թափոնների բնութագրման փորձարկման արդյունքներից։
Բնապահպանական խնդիրներ, երբ վահանակները դառնում են թափոն
Ըստ էության կան 4 տարբեր բնապահպանական խնդիրներ՝
1․ Լվացում
Եթե ​​վնասված վահանակները տեղադրվեն անմիջապես հողի վրա և ենթարկվեն անձրևի ու եղանակի ազդեցության, պոտենցիալ վտանգավոր բաղադրիչները կարող են ի վերջո մոբիլիզացվել։
2․ Կոտրված վահանակը առաջացնում է՝
  • սուր ապակե բեկորներ,
  • բաց էլեկտրական բաղադրիչներ,
  • վնասված պոլիմերային շերտեր,
  • պոտենցիալ բաց բջիջներ և մետաղական կոնտակտներ։
3․ Աղբավայր և ռեսուրսների կորուստ
Արևային վահանակը կարող է պարունակել մեծ քանակությամբ վերականգնվող նյութեր։ Վերամշակումը կարող է վերականգնել արժեքավոր նյութերը և նվազեցնել աղբավայրեր գնացող թափոնների քանակը։
Էլեկտրական մեքենաների մարտկոցները լուրջ ռիսկեր են պարունակում
Հայաստանում 2030 թվականին էլեկտրամոբիլների թիվը կհասնի 100 հազարի, բայց սա չի նշանակում, որ այդ մեքենաները մեկ տարում կներմուծվեն։ Այդ 100 հազարից 54 հազարն այսօր առկա է Հայաստանում և այդ թիվն ամեն տարի ավելանում է։ Սա նշանակում է, որ որոշ էլեկտրամոբիլների մարտկոցներ իրենց կյանքի կեսը կամ դրանից ավելի արդեն աշխատել են, և հեռու չէ այն օրը, որ մարտկոցները հրաժեշտ կտան իրենց առաջին կյանքին։
Լիթիում-իոնային մարտկոցներն ամենատարածվածն են և պարունակում են՝
• լիթիումի միացություններ,
• նիկել ,
• կոբալտ՝ շատ քիմիական նյութերում,
• պղինձ,
• ալյումին,
• գրաֆիտ,
• օրգանական էլեկտրոլիտ,
• պլաստմասսա և այլ նյութեր։
Այս մարտկոցները հրդեհային անվտանգության տեսանկյունից խիստ ռիսկային են։ Մարտկոցի բջիջների կարճ միացումը հանգեցնում է հրդեհի, որի մարելը տեսականորեն անհնարին է։ Հրդեհների բռնկման ժամանակ, բացի օդի աղտոտումը, շրջակա միջավայրն աղտոտվում է հրդեհաշիջման ընթացքում օգտագործված ջրի միջոցով։
Լիթիումային մարտկոցները կարող են պահպանել զգալի քանակությամբ էլեկտրական էներգիա շահագործումից հանելուց հետո: Օգտագործված մարտկոցները կարող են ունենալ բավարար մնացորդային էներգիա՝ վնասվածք պատճառելու կամ հրդեհներ սկսելու համար։
Մեծ քանակությամբ մարտկոցներ շարքից դուրս են գալիս վթարների ժամանակ, և շատ կարևոր է, որ վթարից հետո լինեն որոշ հարցերի պատասխաններ՝
• Ու՞ր է գնում վնասված էլեկտրական մեքենան լուրջ վթարից հետո,
• Ո՞վ է իրավասու որոշելու, որ դրա մարտկոցն անվտանգ է,
• Որտե՞ղ է պահվում մարտկոցը, եթե այն հանվում է։
Եթե ​​Հայաստանը հասնի 100,000 էլեկտրական մեքենայի, դրանց համակցված մարտկոցային փաթեթները կարող են կշռել մոտ 35,000 - 50,000 տոննա՝ ենթադրելով, որ միջին փաթեթի քաշը կկազմի 350-500 կգ: Երբ ավտոպարկը հասնի հասուն փոխարինման ցիկլի, տարեկան մոտավորապես 2300-3300 տոննա մարտկոցային փաթեթներ կարող են հասնել առաջին կյանքի ավարտին՝ առանց հաշվի առնելու երկրորդ կյանքի օգտագործումը, արտահանումը և այլ գործոններ:
Այս քանակության մարտկոցների մի մասին կտրվի երկրորդ կյանք։ Մյուս մասի ճակատագիրն առայժմ անհայտ է։ Չունենք վիճակագրություն, թե որքա՞ն մարտկոցներ են մեխանիկական ազդեցության պատճառով դարձել թափոն և որտե՞ղ են դրանք։
Այս մասին կխոսի «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը։
Made on
Tilda