Սակայն, եթե սկսել ենք, անցնենք առաջ։
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 1, 2, 3 մանկապարտեզների գնանշման հարցման մասին հայտարարությունը հրապարակվել է 2022թ. հունիսի 23-ին։
Գնահատող հանձնաժողովի 2022թ. հունիսի 30-ի թիվ 2 որոշմամբ հաստատվել է ընթացակարգի մասնակցի կողմից ներկայացված հայտի` հրավերի պահանջներին համապատասխանության գնահատման արդյունքները։
Նույն օրը հրապարակվում է հայտարարություն՝ պայմանագիր կնքելու որոշման մասին։ Միայն անհասկանալի է, թե Մասիս համայնքը որքանո՞վ առնչություն ունի Մեծամոր համայնքի կազմակերպած գնումների հետ։ Մեծամոր համայնքի գնումների վերաբերյալ փաստաթղթերում հիշատակվում է նաև Լոռու մարզի Սպիտակ համայնքը։
Մակերեսային ուսումնասիրության ընթացքում աչքի է ընկնում 3 ամսական «Գրիգորյան Ս» ՍՊ ընկերության հաղթարշավը Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի մանկապարտեզների սննդի մատակարարման գնումներում, օրինակ՝ Մեծամոր քաղաքի 1, 2, 3 մանկապարտեզներ, Նոր Արմավիր, Այգեշատ, Եղեգնուտ, Բամբակաշատ, Նոր Արտագերս գյուղական բնակավայրերի մանկապարտեզներ և էլի գնումներ, որոնց մասնակցում է ընկերությունը, և մեծ հավանականություն կա, որ կհաղթի։
Կարելի էր անտեսել սույն փաստը, սակայն մի կարևոր օրինաչափություն կա այս գնումների թղթաբանության մեջ։ Բանն այն է, որ, որտեղ հաղթել է վերը նշված ընկերությունը, պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությունն ունի միևնույն սխալը՝ կապված Մասիս համայնքի հետ։