Պերեգուդան նշեց նաև, որ այստեղ պարբերաբար վերապատրաստում են այլ երկրներից ժամանած մասնագետների։
Հանդիպումից հետո միջոցառման մասնակիցները շրջայց կատարեցին ատոմակայանի տարբեր բաժանմունքներ և ենթակառուցվածքներ։ Հյուրերն այցելեցին կենտրոնական բլոկ, կառավարման կենտրոն, ծանոթացան անվտանգության և հովացման համակարգերին։ ԱԷԿ-ի պատասխանատուները պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Սեպտեմբերի 8-ին Ֆիննական ծոցում կայացավ ձկնորսության առաջնությունը։ Տարբեր երկրներից ժամանած ձկնորսները 2 օրում որսացին 7 կգ ընդհանուր քաշով 203 ձուկ։
Մրցաշարի մասնակիցները կազմակերպված դոզիմետրիկ հսկողության շնորհիվ կարողացան ստուգել ոչ միայն Ֆիննական ծոցում ձկների առատությունը, այլև՝ դրա մաքրությունը։
Այս տարի մրցաշարի հաղթողները Հնդկաստանի ձկնորսներն էին` Արունաբհա Սաննիգրաին և Սանտոշ Ջայսվարը: Հնդկաստանի ձկնորսների ասոցիացիայի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին հետաքրքիր փորձի համար։ Մրցույթի մասնակիցները հույս հայտնեցին, որ «Ռոսատոմը» կշարունակի նման մրցաշարեր անցկացնել, և նրանք ուրախ կլինն մասնակցել դրանց»։
Ձկնորսության մրցույթին Հայաստանից մասնակցում էին Արթուր Դոնդուրմաջյանն ու Արթուր Մարգարյանը, ովքեր նկատեցին, որ մեծ տարբերություն կա Հայաստանում և Ֆիննական ծոցում ձկնորսության ձևերի մեջ։ Այս ձևաչափով նրանք առաջին անգամ էին ձկնորսության դուրս եկել։ Մասնակիցների խոսքով, ուրախ էին ծանոթանալ և կիսել ձկնորսության փորձը տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, վստահ են՝ նոր հնարավորությունները կիրառելի կդարձնեն Հայաստանում։ Արթուր Դոնդուրմաջյանը ձկնորսությամբ սկսել է զբաղվել 12 տարեկանից։ Ասում է, որ մասնակցությունը մրցույթին արդեն ձեռքբերում է իր համար, քանի որ ծովում ձուկ բռնելու փորձ չի ունեցել։ Բացի դա, ձկնատեսակների տարբերություններ կան, որոնք այլ մոտեցում են պահանջում։ Արթուր Մարգարյանն էլ կարևորում է գործընկերների հետ ծանոթությունները, մասնագետների հետ շփումն ու նոր ձկնատեսակների որսի հնարավորությունը։
«Ռուսատոմ-Միջազգային ցանց» մասնավոր ձեռնարկության նախագահ Վադիմ Տիտովը նշեց․«Չնայած միջոցառումն այսքան լայն միջազգային մասշտաբով անցկացվում է երկրորդ անգամ, Ռոսատոմը, ավելի քան 10 տարի, կազմակերպում է ձկնորսության մրցումներ մերձակայանային ջրային տարածքներում: Մենք շատ ենք կարևորում նման միջոցառումները, քանի որ մեզ համար դա հնարավորություն է՝ ցույց տալու, որ միջուկային էներգիան էներգիայի մաքուր աղբյուր է, որ միջուկային տեխնոլոգիան և բնությունը լրացնում են միմյանց։ Եվ մենք ուրախ ենք, որ արտասահմանյան 9 երկրների մեր հյուրերը կարողացան ինքնուրույն համոզվել, որ մոտ կես դար գործող ատոմակայանի անմիջական հարևանությամբ ապրում են էկոլոգիապես մաքուր ձկներ»։