Արմավիրի մարզպետարանից տեղեկանում ենք, որ ստեղծվել է հանձնաժողով կարկուտի պատճառած վնասները ճշտելու համար: Նախնական տվյալներով կարկտահարված 9 համայնքներում վնասի չափը կազմում է 30-100 տոկոս:
Հանձնաժողովի նախնական հաշվարկներով՝
- Գետաշենում վնասվել է 90 հեկտար հողատարածք, վնասվածությունը 70-100 տոկոս
- Բերքաշատ- 150 հեկտար, վնասվածությունը 50-80 տոկոս
- Շենավան - 100 հեկտար, վնասվածությունը 40-70 տոկոս
- Արագած - 250 հեկտար - վնասվածությունը 50-70 տոկոս
- Աղավնատուն - 450 հեկտար, վնասվածությունը 80-100 տոկոս
- Ամբերդ - 250 հեկտար, վնասվածությունը 60-80 տոկոս
- Դողս - 90 հեկտար, վնասվածությունը 30-40 տոկոս
- Այգեժատ/Էջմիածին/ - 27 հեկտար, վնասվածությունը 50-60 տոկոս
- Լեռնամերձ- 35 հեկտար, վնասվածությունը 80-90 տոկոս:
Ընդհանուր առմամբ վնասվել է 9 համայնքների 1442 հեկտար հողատարածք: