նկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին միացած են եղել «ՎՏԲ Հայաստան» բանկը, «Արդշինբանկը», «Հայբիզնեսբանկը» և «Ակբա» բանկը։ Սույն թվականի օգոստոսից ծրագրին միացավ «Հայէկոնոմբանկ»-ը։
Ըստ այդմ, կենսաթոշակը կամ նպաստը «Հայէկոնոմբանկ»-ի թողարկած քարտերով ստացող շահառուների կողմից օգոստոսի 1-ից հետո կատարված անկանխիկ գործարքներից կհաշվարկվի հետվճար։
Օրենքի պահանջով առևտրի կետերը, ծառայություն մատուցող կառույցները պետք է ունենան անկանխիկ վճարային համակարգ, այսինքն տնտեսվարողները բանկային կառույցի հետ կնքում են պայմանագիր և տեղադրում համապատասխան սարք։ Բանկը տնտեսվարողից, կախված քարտի տեսակից և պատկանելիությունից, 1,5-4,0 տոկոս միջնորդավճար է գանձում տնտեսվարողից։ Բացի այդ, որոշակի գումար էլ գանձում է ծառայության մատուցման համար։
Այստեղ շատ տրամաբանական հարց է առաջանում, թե ո՞վ է վճարելու անկանխիկ առևտրի արդյունքում տնտեսվարողի կրած վնասները։ Միամտություն կլինի կարծելու, որ տնտեսվարողը կհաշտվի այդ կորուստների հետ և մեծ խանդավառությամբ գնորդների վճարումները կգանձի քարտերից։ Տնտեսվարողը կամ տարբեր ճանապարներով կշրջանցի օրենքը, կամ կորուստները կներառի ապրանքի կամ ծառայության գնի մեջ։
Նման երևույթների պատճառով է, որ թոշակառուն մի քանի անգամ հայտնվելով անհարմար իրավիճակում, այսինքն քարտով վճարելու հնարավորություն չստանալով և կանխիկ գումար չունենալով, այսօր հրաժարվում է անկանխիկ գնումներից և գերադասում՝ չստանալով հետվճարը, կանխիկացնել կենսաթոշակը հենց ստանալու օրը։
Մեկ տարուց ավելի է, ինչ գործում է կենսաթոշակների հետվճարային համակարգը։ Այսօր թոշակ ստանալու օր է և ՎՏԲ բանկից թոշակ ստացողների հերթից կարելի է պատկերացնել, թե որքա՞ն թոշակառու է ընտրություն կատարել կանխիկի և անկանխիկի միջև։
«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիրն իրականացվում է Դոյչե Վելլե Ակադեմիայի, «ԲիԲիՍի Մեդիա Էքշըն»-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Հետք/Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և «Ֆակտոր ԹիՎի»-ի հետ համատեղ՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման (BMZ) նախարարության ֆինանսավորմամբ։
Հետազոտությունը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում "ԱԼՏ" Հեռուստախմբագրությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։