Ախուրյան գետը սկիզբ է առնում Ղուկասյանի սարահարթի Արփի լճից
։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է (տարեկան 900 մլն խոր.մ)։ Վերին հոսանքում գետն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետև ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա՝ որպես ջրառատ գետ, մտնում Շիրակի դաշտ։ Այստեղ Ախուրյանին միանում են Արագածի
լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը Մանթաշն է։ Աղին կայարանից մի փոքր հյուսիս՝ Կարսագետն ընդունելուց հետո, Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և, խորացնելով իր հունը, քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև
Արաքսի հետ միանալը։ Գետն ունի 205 կիլոմետր երկարություն։