րտաշարցի Գոհար Սուլթանյանի տունն անմիջապես ջրատարի ափին է, որով հոսում է կոյուղաջուրը։ «Նախկինում գորտերի կռկռոցը չէր դադարում։ 15-20 տարի առաջ երեխաներն այստեղ լողանում էին, ձուկ բռնում ջրատարից։
Թամարա Ալոյանը նույնպես ջրատարի հարևանությամբ է բնակվում, վախենում է երեխաների առողջության համար։ Նա չի մոռացել Զարթոնքում բռնկված խոլերիայի համաճարակը, որը մարդկային 2 կյանք խլեց, ասում է՝ փոքրերին դուրս չենք թողնում, հանկարծ ջրերի մեջ չմտնեն, չհիվանդանան, դարպասը փակ ենք պահում, ասում ենք ներսը խաղացեք։
Մենք էլ չենք կարողանում դուրսը նստել, գարշահոտը կոկորդներիս է։ Շոգ ամիսներին մի հատ պատուհան չենք կարողանում բաց թողնել մի քիչ հովանա, հոտը տուն է լցվում, էդ ջրից մոծակները մարդու աչք են հանում։
«Դեռևս խորհրդային տարիներին թեզ էր շրջանառվում, որ կոյուղաջրերը, ունենալով կենսաբանական ծագում, կարող են ծառայել որպես պարարտանյութ և նպաստել գյուղմթերքի արտադրությանը։
Կեղտաջրի հայտնվելուն պես գորտերն ու ձկները վերացան, իսկ ջրատարը դարձավ վարակի բուն։ Ես ասթմայով հիվանդ կին եմ, հիմա դուրս եկա գնամ խանութ, արդեն խեղդվում եմ։
Ամբողջ տարին մենք էս հոտն ենք շնչում։ Ձմռանը ջրատարը նույնպես լիքն է կեղտաջրով։ Ճիշտ է, մի քիչ հոտը մեղմանում է, բայց տանդ առաջ ամեն վայրկյան էս կեղտոտ ջուրը շատ տհաճ է», - ասում է տիկին Գոհարը։
Այս թեզն այսօր չի գործում, քանի որ արդի լվացող միջոցներն ու պարագաները մեծ քանակությամբ դետերգենտ քիմիական տարրեր են պարունակում, որոնք վնասակար են ոչ միայն բույսերի, այլ նաև մարդկանց առողջության համար», - ասում է բնապահպան Հենրիկ Ալեքսանյանը։
Կոյուղաջրերի աշխարհագրությունը
Արմավիրի մարզում անգործության է մատնված Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղաջրերի մաքրման կայանը։ Կեղտաջրերը, հոսելով երկրի մակերևույթով, թափվում են Սևջուր գետ, այնուհետև օգտագործվում ոռոգման նպստակով։
Վաղարշապատ քաղաքի կոյուղաջրերի մաքրման կայանը նույնպես անգործության է մատնված։ Կոյուղաջրերը Լուսագյուղի մոտակայքում լցվում են Քասախ գետ, այնուհետև, միախառնվելով Սևջուր գետի կեղտաջրերին, թափվում են Արաքս գետ։
Հենրիկ Ալեքսանյան
Գյուղ․ գիտությունների թեկնածու
Արտաշար գյուղը գտնվում է Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում։ Բնակավայրից մինչև Արմավիր մարզկենտրոն 11 կմ է։ Գյուղը հիմնադրվել է 1950 թվականին։ Վերջին մարդահամարով գյուղում բնակվում է 1218 մարդ։ Բնակիչների մեծ մասը եզդի ազգի ներկայացուցիչներ են։ Գյուղացիները հիմնականում զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։