Իրավիճակը յուրաքանչյուր համայնքում առանձին
Բնակչությունը 80284
Բնակավայրերի թիվը 31
Ավագանու անդամների թիվը 27
Համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյան
2022-2023թթ․ ավագանու նիստերի քանակը 28, որից 10-ը արտահերթ,
ընդունված որոշումների քանակը 449, որից 132-ը արտահերթ նիստով։
Կայանալիք նիստերի վերաբերյալ մեկ իրազեկում կարողացանք գտնել, նիստերը չեն տեսագրվում, չեն արձանագրվում, ավագանու հանձնաժողովները անգործության են մատնված։
Բնակչությունը 65515
Բնակավայրերի թիվը 11
Ավագանու անդամների թիվը 27
Համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյան
2022-2023թթ․ ավագանու նիստերի քանակը 23, որից 18-ը արտահերթ,
ընդունված որոշումների քանակը 378, որից 302-ը արտահերթ նիստով։
Կայանալիք նիստերի վերաբերյալ իրազեկում չի իրականացվում, նիստերը չեն տեսագրվում, չեն արձանագրվում, ավագանու հանձնաժողովները անգործության են մատնված։
Բնակչությունը 28740
Բնակավայրերի թիվը 9
Ավագանու անդամների թիվը 21
Համայնքի ղեկավար Դավիթ Մինասյան
2022-2023թթ․ ավագանու նիստերի քանակը 33, որից 19-ը արտահերթ,
ընդունված որոշումների քանակը 470, որից 300-ը արտահերթ նիստով։
Կայանալիք նիստերի վերաբերյալ բնակչությանը չի իրազեկվում, նիստերը տեսագրվում են, նիստերը չեն արձանագրվում, ավագանու հանձնաժողովները անգործության են մատնված։
Բնակչությունը 31031
Բնակավայրերի թիվը 17
Ավագանու անդամների թիվը 21
Համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյան
2022-2023թթ․ ավագանու նիստերի քանակը 31, որից 16-ը արտահերթ,
ընդունված որոշումների քանակը 298, որից 156-ը արտահերթ նիստով։
Կայանալիք նիստերի վերաբերյալ բնակչությանը չի իրազեկվում, նիստերը մասնակի են տեսագրվում, նիստերը չեն արձանագրվում, ավագանու հանձնաժողովները անգործության են մատնված։
Բնակչությունը - 62879
Բնակավայրերի թիվը - 2
Ավագանու անդամների թիվը - 27
Համայնքի ղեկավար՝ Դիաննա Գասպարյան
2022-2023թթ․ ավագանու նիստերի քանակը 32, որից 15-ը արտահերթ,
ընդունված որոշումների քանակը 233, որից 94-ը արտահերթ նիստով։
Իրազեկում տրվում է սեփական ինտերնետային կայքի և համայնքապետարանի շենքում փակցնելու միջոցով։ Կայքի հայտարարություններում բացակայում են քննարկվող հարցերը և կից փաստաթղթերը։ Նիստերը տեսագրվում են։ Նիստերը չեն արձանագրվում, ավագանու հանձնաժողովները չեն գործում։
Բնակչությունը 80284
Բնակավայրերի թիվը 31
Ավագանու անդամների թիվը 27
Համայնքի ղեկավար Ղազար Ղազարյան
2022-2023թթ․ ավագանու նիստերի քանակը 28, որից 10-ը արտահերթ,
ընդունված որոշումների քանակը 449, որից 132-ը արտահերթ նիստով։
Կայանալիք նիստերի վերաբերյալ մեկ իրազեկում կարողացանք գտնել, նիստերը տեսագրվում են, նիստերը չեն արձանագրվում, ավագանու հանձնաժողովները անգործության են մատնված։
Բնակչությունը 19957
Բնակավայրերի թիվը 14
Ավագանու անդամների թիվը 21
Համայնքի ղեկավար Շանթ Առաքելյան
2022-2023թթ․ ավագանու նիստերի քանակը 23, որից 10-ը արտահերթ,
ընդունված որոշումների քանակը 289, որից 121-ը արտահերթ նիստով։
Կայանալիք նիստերի վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվում, նիստերը չեն տեսագրվում, չեն արձանագրվում, ավագանու հանձնաժողովները անգործության են մատնված։
Հ․Գ. - Տեղական ինքնակառավարման մասին օրենքի տրամաբանությամբ համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը սահմանվում է որպես համայնքում իրականացվող գործընթաց, որի միջոցով բնակիչները, առանց խտրականության, տեղեկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և կարող են ուղղակի կամ անուղղակի ներգործություն ունենալ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների վրա: Ավելի պարզ, բնակիչները տեղեկանում են, մասնակցում և ազդում կայացվող որոշումների վրա։ Արմավիրի մարզում այս շղթան ընդհատվում է դեռ չսկսված, իսկ տեղական ինքնակառավարումը վերածվում է միանձնյա կառավարման։