Ոռոգման սեզոնը կսկսվի ապրիլի 20-ից

Արմավիրի մարզում գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են դեռ փետրվար ամսից։ Գյուղացիներն ասում են՝ եղանակային պայմանները թույլ էր տալիս գործն առաջ գցել, այլ կերպ ասած, էտի, այգեբացի, հողի փխրեցման ու ձևավորման աշխատանքներն ավելի վաղ կատարել։ Ալաշկերտցի այգեգործ Արայիկ Հարությունյանն ասում է․ «Տարին բարենպաստ է սկսվել, վերջին օրերի եղանակի նվազումը վատ ազդեցություն չի ունեցել։ Անձրևների առատությունը հնարավոր է ծիրանենիների վրա վատ անդրադառնա, բայց դրա մասին խոսելը վաղ է։ Մարզի գյուղացիական տնտեսությունները լավատես են, այս տարի առատ բերք են անկնկալում»։ Արայիկն ասում է․ «Պտղատու ծառերը ծաղկել են, խաղողի այգիները փնթել։ Չնայած խաղողի այգիների ոռոգման մասին վաղ է խոսել, բայց ծաղկաթափից հետո պտղատու այգիները ոռոգման կարիք կունենան»։

Օրերս կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ Արմավիրի մարզի ՋՕԸ ղեկավարները հայտարարեցին, որ պատրաստ են ոռոգման սեզոնին։ «Շենիկ» ՋՕԸ գործադիր տնօրեն Սամվել Սարգսյանը հավաստիացրեց՝ մինչև ապրիլի 20-ը ամբողջովին պատրաստ կլինեն ոռոգման սեզոնը մեկնարկելու համար։

ՋՕԸ ղեկավարները վստահեցրեցին՝ վերանորոգվել են մայր և մաքրվել բոլոր ջրատարները, նորոգվում և պատրաստ վիճակի են բերվում խորքային հորերը։ Ջրօգտագործող ընկերությունները կոչ են անում բնակավայրերի պատասխանատուներին ու բնակիչներին՝ փոքրինչ բարեխիղճ գտնվել և ջրատարներն իրենց կեցաղային աղբով չլցնել։

Made on
Tilda