1915 թվ-ին տեղի ունեցավ մարդկության պատմության ծանրագույն ոճիրներից մեկը՝ հայության պետականորեն կազմակերպված ոչնչացումն ու արտաքսումը: Ապրիլի 24-ը, որպես ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման խորհրդանշական օր, նշում է ողջ հայությունն ամբողջ աշխարհում։
Վաղ առավոտից քաղաքացիների հոսքը չէր դադարում նաև Արմավիրի քաղաքային զբոսայգում։ Հայոց ցեղասպանության 109 -րդ տարելիցին զբոսայգում գտնվող Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին զոհվածների հիշատակին։ Ծաղկեպսակներ դրեցին Արմավիրի մարզային, համայնքային իշխանությունները, հասարակական ու քաղաքական կազմակերպությունների, կրթական ու մշակութային օջախների ներկայացուցիչները։