Կարկուտ Արմավիրի մարզի մի շարք գյուղերում, ի՞նչու են լռել հակակարկտային կայանները
Գյուղատնտեսական այս տարվա առաջին կարկուտը տեղաց մայիսի 4-ին։ Ի՞նչ վնասներ կկրի գյուղացին կարկուտի պատճառով, առայժմ պարզ չէ։

Մայիսի 4-ին ժամը 13։30 -ի սահմաններում Արմավիրի մարզի Արմավիր, Այգեշատ, Տանձուտ, Արգավանդ բնակավայրերում ուժեղ անձև, այնուհետև կարկուտ է տեղացել Արգանադցիներն ու արմավիրցիները ասում են, որ կարկուտի ընթացքում հակակարկտային կայնանները չեն գործել, կայանների կրակոցները լսվել են ավելի ուշ, երբ կակրուտը դադարել էր։ Ի՞նչն է եղել հակակարկտային կայանների գործարկման ուշացման պատճառը, գյուղացիները չգիտեն։ Արդյո՞ք կարկուտից տուժել են գյուղացիական տնտեսությունները և ո՞րքան կկազմի հասցված վնասը պտղատու ծառերին և ցանքատարածություններին։ Արմավիրցիներն ասում են, չնայած անզեն աչքով երևում է, բայց ավելի պարզ կդառնա մեկ-երկու օրվա ընթացքում, երբ եղանակը տաքանա, այդ ժամանակ վնասվածքները թե՞ պտղի, թե՞ բույսի վրա ավելի հստակ կերևա։ Արգավանդի բնակիչ Եփրեմ Եփրեմյանն ասում է 3 հեկտար բանջարաբոստանային կուլտուրա է մշակում։ Մեկական հեկտար լոլիկ, կարտոֆիլ, կես հեկտար սմբուկ ու կես հեկտար ձմերուկ է սածիլել։ Ըստ Եփրեմի, եթե կարտոֆիլի դեպքում փոքրիկ հույս կա, որ բույսը կվերականգնի և մշակության համար ներդրած ծախսը կհանի, ապա լոլիկի, սմբուկի և ձմերուկի բույսերն ամբողջությամբ հողին են հավասարվել, դրանց վերականգնումն անհնար կլինի։ Եփրեմի խոսքով գյուղատնտեսական աշխատանքները կատարել է գյուղատնտեսական վարկի միջոցով, հիմա հուսահատ է, վարկը մարելու դժվարություն է կառաջանա, իսկ նոր ներդրում և կրկնակի ցանքս կատարել չի կարողնա, միջոցներ չունի։ Գյուղացիական տնտեսություններից շատերն են նույն կարգավիճակում, կիսում են Եփրեմի մտահոգությունը, հայտնվել ենք անելանելի վիճակում, ասում են արգավանդցիները։

Լուսանկարները՝

Արմավիր գյուղի բնակիչ, Մադաթ Սադոյանի

Made on
Tilda