ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆՀԱՅՏ Է, ԲԱՅՑ ԴԵՌ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ
2024թ. մարտ ամսին մեր կողմից հրապարակվեց մեդիա բովանդակություն, որը ներկայացնում էր Արմավիրի մարզի 7 միավորված համայնքների ՏԻՄ-ի 2 տարվա գործունեության համապատասխանությունը Տեղական ինքնակառավարման մասին օրենքի պահանջներին։ Իրավիճակը հեռու էր բավարար կոչվելուց, սակայն հրապարակումից հետո իրավիճակը դրական առումով էապես փոխվեց։
«Տարածաշրջանի կայուն զարգացում» ՀԿ-ն «Աջակցություն բաց, հաշվետու և մասնակցային կառավարմանը» ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի 97 բնակավայր ընդգրկող 7 միավորված համայնքներում 2024թ. ընթացքում իրականացրեց տեղական ինքնակառավարման ոլորտի տարբեր շերտերն ընդգրկող մոնիտորինգային աշխատանքներ։ Նշենք, որ մինչ այդ կատարվել էր ուսումնասիրություն՝ համայնքների 2022-2023թթ. ՏԻՄ աշխատանքների համապատասխանությունը ՏԻՄ օրենքի պահանջներին։ Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել էր, որ ՏԻՄ ոլորտը թափանցիկության, հաշվետվողականության, մասնակցային կառավարման գործառույթներում գտնվում է ցածր մակարդակում։ ՏԻ մասին օրենքի պահանջներն անտեսվել էին բոլոր՝ 7 միավորված համայնքներում։ Արդյունքում պատրաստվեց զեկույց, որի նյութերը քննարկվեցին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Զեկույցը հրապարակվեց նաև www.alttv.am կայքում։
Քննարկումներից և հրապարակումից հետո խնդրով զբաղվեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Արմավիրի մարզպետի աշխատակազմը։ Մարզի 7 միավորված համայնքների ՏԻՄ-ի աշխատանքներում զգալի դրական փոփոխություններ նկատվեցին։ Հրապարակված վերլուծության մեջ նշված թերությունների մեծ մասը ուղղվել է, սակայն կան այնպիսիները, որոնց նկատմամբ փոփոխություն չի կատարվել, կամ կատարվել է աննշան։ Այժմ ներկայացնենք «Տարածաշրջանի կայուն զարգացում» ՀԿ-ի կողմից կատարված մշտադիտարկման արդյունքները, որն իրականացվել է 2024թ. ապրիլ-հունիս ամիսներին։
Հրապարակման մեջ անդրադարձ էր կատարվել համայնքների բնակչության թվին առ այն, որ համայնքների գումարային բնակչության թիվը ներկայացված է մոտ 60 հազարով ավելի։ Ներկայացնենք Արմավիրի մարզի համայնքների բնակչության թիվը 2022թ. մարդահամարի տվյալներով։
Աղյուսակից ակնհայտ տեսանելի է համայնքապետարանների ներկայացրած բնակչության թիվը և 2022թ. մարդահամարի պաշտոնական տվյալները։ Աղյուսակում ներկայացված բնակչության թվերից միայն Մեծամոր համայնքի բնակիչների թիվը կարող է խնդիր առաջացնել այն առումով, որ համայնքի ղեկավարի աշխատավարձի դրույքաչափը, ըստ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 28 հոդվածի , կապված է բնակչության թվի հետ։
2022-2023թթ. ընթացքում Արմավիրի մարզի 7 միավորված համայնքների ՏԻՄ-ի ընդունած որոշումների 50,4 տոկոսը ընդունվել էր արտահերթ նիստերի ընթացքում։
Արմավիրի մարզի 7 միավորված համայնքներում նվազագույնի է հասել արտահերթ նիստերում ընդունված որոշումների քանակը։
Այժմ անդրադառնանք Արմավիրի մարզի միավորված համայնքների ՏԻՄ-ի կողմից բնակչությանը տեղեկատվություն տրամադրելու գործընթացին, մասնավորապես՝ կայանալիք նիստերի տեղի, օրվա և ժամի, նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի, միևնույն ժամանակ ընդունված որոշումների, համայնքի ղեկավարի կողմից արձակված իրավական ակտերի վերաբերյալ։ Այս առումով խնդիրները լուծվել են մասնակի, և կան բնակավայրեր, որոնք դեռևս չունեն տեղեկատվական վահանակներ և բնակիչներն անտեղյակ են իրենց ՏԻՄ-ի աշխատանքին։
Արմավիրի մարզի 2024թ. 5-րդ գումարման հրավիրված ավագանու նիստերի ընթացքում ընդունած որոշումների միայն 6,7 տոկոսն է կայացվել արտահերթ նիստերի ընթացքում։ Եթե հաշվի առնենք, որ Արմավիր և Փարաքար համայնքներում արտահերթ նիստեր են հրավիրվել համայնքի ղեկավարների փոփոխության հետ կապված, ապա այս ցուցանիշն ավելի ցածր կլիներ։
Կան համայնքներ, որոնք սեփական պաշտոնական կայքում չեն տեղադրում տեղեկատվություն ՏԻՄ աշխատանքների վերաբերյալ։ Համայնքների ավագանու մասնագիտական հանձնաժողովներն անգործության են մատնված և դժվար թե հնարավոր լինի գտնել ավագանու որոշման նախագիծ, որտեղ առկա լինի մասնագիտական հանձնաժողովի որոշման արձանագրությունը։
Արմավիրի մարզի 7 միավորված համայնքների ՏԻՄ-ի աշխատանքների համապատասխանությունը Տեղական ինքնակառավարման մասին օրենքի պահանջներին առանձին համայնքներով՝
Մեծամոր
Արմավիր
Վաղարշապատ
Խոյ
Արաքս
Փարաքար
Բաղրամյան
Կայանալիք ավագանու նիստերի վերաբերյալ հայտարարությունները սեփական կայքում տեղադրված են, www.azdarar.am կայքում, համայնքապետարանում և բնակավայրերում հայտարարությունները բացակայում են։
Ավագանու նիստերի արձանագրությունները և տեսագրությունները առկա են։


Կայանալիք ավագանու նիստերի վերաբերյալ հայտարարությունները սեփական կայքում, www.azdarar.am կայքում, համայնքապետարանում և բնակավայրերում բացակայում են։
Ավագանու նիստերի արձանագրությունները առկա են։
Ավագանու նիստերը հեռարձակվում են, սակայն չեն պահպանվում սեփական պաշտոնական կայքում։

Կայանալիք ավագանու նիստերի վերաբերյալ հայտարարությունները սեփական կայքում բացակայում են։ www.azdarar.am կայքում, համայնքապետարանում և բնակավայրում հայտարարությունները տեղադրվում են։
Ավագանու նիստերի արձանագրությունները և տեսագրությունները առկա են։


Կայանալիք ավագանու նիստերի վերաբերյալ հայտարարությունները սեփական կայքում տեղադրված են ոչ սահմանված տեղում։ www.azdarar.am կայքում, համայնքապետարանում և բնակավայրերում հայտարարությունները բացակայում են։
Ավագանու նիստերի արձանագրությունները և տեսագրությունները առկա են։


Կայանալիք ավագանու նիստերի վերաբերյալ հայտարարությունները սեփական կայքում տեղադրված են, www.azdarar.am կայքում, համայնքապետարանում և բնակավայրերում հայտարարությունները բացակայում են։ Ավագանու նիստերի արձանագրությունները առկա են։ Նիստերը չեն տեսագրվում։


Կայանալիք ավագանու նիստերի վերաբերյալ հայտարարությունները սեփական կայքում տեղադրված են ոչ սահմանված տեղում։ www.azdarar.am կայքում, համայնքապետարանում և բնակավայրերում հայտարարությունները բացակայում են։
Ավագանու նիստերի արձանագրությունները և տեսագրությունները առկա են։
Կայանալիք ավագանու նիստերի վերաբերյալ հայտարարությունները սեփական կայքում, www.azdarar.am կայքում, համայնքապետարանում և բնակավայրերում բացակայում են։
Ավագանու նիստերի արձանագրությունները և տեսագրությունները առկա են։


«Աջակցություն բաց, հաշվետու և մասնակցային կառավարմանը» ծրագիրն իրականացվում է «Տարածաշրջանի կայուն զարգացում» ՀԿ-ի կողմից՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի CSOs4SLD ծրագրի շրջանակներում տրված փոքր դրամաշնորհով՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում ԱլԳ երկրներում» ծրագրի ներքո, որը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական Միության (ԵՄ) կողմից:
Սույն հրապարակումը պատրաստվել է Գերմանիայի կառավարության և ԵՄ ֆինանսական աջակցությամբ՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում ԱլԳ երկրներում» ծրագրի շրջանակներում իրականացվող CSOs4SLD ծրագրի համատեքստում: Բովանդակությունը բացառապես «Տարածաշրջանի կայուն զարգացում» ՀԿ-ի պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտահայտի Գերմանիայի Դաշնային Հանրապետության, ԵՄ կառավարության կամ ՀԿ Կենտրոնի տեսակետները:
Made on
Tilda