...........վետ Ծատրյանը Ստեփանակերտից կնոջ հետ Հայաստան է ........․․.......տեղափոխվել 2023թ. սեպտեմբերի 28-ին։ Ունի ...........․․....փախստականի կարգավիճակ։ Հանդիսանում է ՀՀ Կառավարության 2024թ. մայիսի 16-ի N 710-Լ որոշման Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու։
Ծատրյանի մեկնաբանությամբ, կնոջ հետ միասին իրենց հնարավորություն է տրված մինչև 8 միլիոն դրամով բնակարան ձեռք բերել, եթե տուն գտնեն սահմանամերձ բնակավայրերում, որը գործնականում անհնարին է, իսկ մնացած վայրերում իրենց հնարավորությունը մինչև 6 միլիոն դրամի սահմաններում է։ Տների գներն օր-օրի բարձրանում են։ Մինչև ծրագրից օգտվելու մեր հերթը հասնի՝ օժանդակության գումարը ծիծաղ կառաջացնի։
"Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրով աջակցության չափերը սահմանվել են անշարժ գույքի շուկայում գործող սակագների ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա: Ըստ այդմ, սահմանված սահմանաչափերն իրատեսական են ՀՀ-ում՝ հատկապես մարզային բնակավայրերում անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցման համար":
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ՝
Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը "Հայկական ավանդույթը" չխախտեց՝ անգամներով թանկացան ինչպես բնակարանների գները, այնպես էլ՝ բնակարանների վարձավճարները։
Սոնա Աբրահամյանն իր 6 անչափահաս երեխաների հետ Հայաստան է եկել 2020 թվականին, Ասկերանի շրջանից։ Ստացել է մինչև 10 մլն դրամ արժողությամբ բնակարան ձեռք բերելու վկայագիր։
Ընտանիքը կերակրելու նպատակով 2022 թվականին ստիպված է եղել ոսկու գրավադրմամբ վարկ վերցնել։ Ձմռան ամիսներին հնարավոր չի եղել օրավարձով աշխատանք գտնել և չի կարողացել սպասարկել վարկը։ Արդյունքում, բացի գրավադրված ոսկին կորցնելուց, բանկին պարտք է մնացել ևս 100 հազար դրամ, որը մինչ օրս չի կարողանում վճարել։
Սոնայի մեկնաբանությամբ, հայտնվել է «սև ցուցակում», բանկերը համաձայն են իր հետ գործարք կատարել միայն ժամկետանց պարտքը մարելուց հետո, որի հնարավորությունը նա չունի։
10 միլիոն դրամով բնակարան գնել այսօրվա պայմաններում անհնար է, իսկ 6 երեխաների հետ հեռավոր սահմանամերձ գյուղեր գնալ չի ցանկանում։ 2 աղջիկներն այս տարի ավագ դպրոց պետք է հաճախեն, սահմանամերձ բնակավայրից քաղաք նրանց ամեն օր տեղափոխումն անհնար կլինի, - ասում է Սոնան և ավելացնում, - 2023 թվ-ին տեղահանվածների համար նախատեսվող բնակարանային ծրագրով կարող էր մինչև 21 միլիոն դրամ ստանալ և մարզկենտրոնին ավելի մոտ բնակավայրում բնակարան գնել։
Մեր հարցմանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանեցին, որ՝
"Այն անձինք, ովքեր ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 17-ի N 169-Լ որոշման շրջանակում 2024թ. հուլիսի 1-ի դրությամբ դիմել և ստացել են հավաստագիր, այն պետք է իրացնեն միայն 169-Լ որոշման շրջանակում: Տեղեկացնում ենք, որ հավաստագրից հրաժարվելու դեպքում 169-Լ որոշման շահառուները չեն կարողանա օգտվել ՀՀ կառավարության 2024թ. մայիսի 16-ի N 710-Լ որոշումից":