Միլիարդավոր դրամի ներդրումներն ակնհայտ են, տեղաշարժը՝ զրո
Ոռոգման համակարգը ծայրահեղ ծանր և անկայուն վիճակում է
Գյուղատնտեսության բնագավառի անլուծելի խնդիրներից մեկը դարձել է ոռոգման համակարգը: Ամեն տարի միլիարդավոր դրամի ներդրումներ են կատարվում բնագավառի առողջացման, վերականգնման, վերակառուցման և բարելավման նպատակով, սակայն ջրի կորուստը 80 տոկոսից ոչ մի կերպ չի նվազում, իսկ ոռոգման ջրի ինքնարժեքը տարեցտարի ավելանում է:
Ուսումնասիրենք վերջին 10 տարիներին պետական միջոցներով և վարկային ծրագրերով բնագավառին ուղղված դրամական միջոցների ծավալը գրաֆիկական տեսքով:

2009-2018 թվականներին համակարգի վերականգնման համար, ըստ ՀՀ պետական բյուջեի մասին տարբեր տարիների օրենքների, ծախսվել է 186,2 միլիարդ դրամ, սակայն ոռոգման ջրի կորուստները չեն նվազել և նվազելու միտում էլ չկա:
Համացանցում ոռոգման ջրի կորուստների վերաբերյալ պաշտոնական տվյալներ չգտնելով, փորձեցինք տարբեր ժամանակահատվածներում Ջրային կոմիտեի պատասխանատուների հայտարարություններից հասկանալ կորուստների քանակն ըստ տարիների և ստացանք այս պատկերը:



Վերջին հայտարարությունը կատարել է կոմիտեի նախկին նախագահ տիկին Գաբայանը, ով հստակ թիվ չի նշել, ասելով՝ կորուստները եղել են 40, 50, իսկ որոշ տեղեր՝ 70 տոկոս: Փորձեցինք հարցման միջոցով Ջրային կոմիտեից տեղեկատվություն ստանալ 2012-2018 թվականների ոռոգման ջրի կորուստների վերաբերյալ: Կոմիտեի պատասխանից հասկացանք, որ ՀՀ Կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 30-ի N 1291-Ն որոշման մեջ պետք է փնտրենք մեզ հետաքրքրող տեղեկատվություն: Մեկ այլ որոշման մեջ կարող ենք գտնել 2018 թվականի կորուստները: Այս տարվա պետական բյուջեով նախատեսված է ոռոգման համակարգին տրամադրել 18 միլիարդ 330 միլիոն 413 հազար դրամ: Արմավիրի մարզում ոռոգման համակարգի վերականգման համար «ՋՐԱՌ» ՓԲ ընկերությանը, ըստ Ջրային կոմիտեի նամակի, 2019 թվականի ապրիլի 2-ի դրությամբ տրամադրվել է 1 միլիարդ 77 միլիոն 937 հազար դրամ, իսկ 3 ՋՕ ընկերություններին միասին, ըստ կառավարության էլեկտրոնային կառավարման կայքի տվյալների, ապրիլի 10-ի դրությամբ տրամադրվել է 2 միլիարդ 966 միլիոն 647 հազար դրամ: Փորձենք առանձին-առանձին ներկայացնել պետության կողմից տրամադրված գումարների չափը և կատարված աշխատանքների ծավալները:



Էջմիածին ՋՕ ընկերություն - Մինչև ս/թ ապրիլի 15-ը ստացել է 1 միլիարդ 424 միլիոն 9 հազար դրամ, որից՝ ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրման հոդվածով 749 միլիոն 343 հազար դրամ, իսկ աջակցություն ոռոգման համակարգի առողջացման ծրագրով՝ 674 միլիոն 666 հազար դրամ:


Ներկայացնենք կատարված ծախսի գրաֆիկական պատկերը:

Արմավիր ՋՕ ընկերություն - Մինչև ս/թ ապրիլի 15-ը ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրման հոդվածով ստացել է 486 միլիոն 367 հազար դրամ, իսկ աջակցություն ոռոգման համակարգի առողջացման ծրագրով՝ 710 միլիոն 909 հազար դրամ: Նախորդ ընկերության գրաֆիկի համամասնությամբ կատարվել են ծախսերը:
Շենիկ ՋՕ ընկերություն - Մինչև ս/թ ապրիլի 15-ը ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրման հոդվածով ստացել է 169 միլիոն 708 հազար դրամ, իսկ աջակցություն ոռոգման համակարգի առողջացման ծրագրով՝ 175 միլիոն 654 հազար դրամ: Ծախսային մասով նույն պատկերն է, ինչ նախորդ ընկերություններում:
Միայն այն հանգամանքը, որ Արմավիրի մարզի ՋՕ ընկերությունները ոռոգման համակարգի առողջացման ծրագրով ստացել են 1,5 միլիարդ դրամից ավելի գումար և ոչ մի լումա նպատակային չեն ծախսել, փոխարենը առողջացրել են բանկային համակարգը՝ մարելով նախորդ տարվա վարկերն իրենց տոկոսադրույքներով:

Մարզի 3 ՋՕ ընկերությունների գանձումների մակարդակը շատ համեստ է: Ըստ Ջրային կոմիտեի պաշտոնական կայքի հրապարակման, 2018 թվականին մատակարարված ոռոգման ջրի հասույթի դիմաց գանձել են՝


Արմավիր ՋՕ ընկերություն - 29,1 %
Էջմիածին ՋՕ ընկերություն - 31,1 %
Շենիկ ՋՕ ընկերություն - 50,2 %

Նման ցուցանիշները զարմանք են առաջացնում զուտ այն պատճառով, որ, ընդունված ավանդույթի համաձայն, գյուղացին երկրորդ ոռոգման իրավունք է ստանում նախորդ ոռոգման պարտքը մարելուց հետո միայն, բայց փաստ է, որ պաշտոնական ցուցանիշները հանրապետությունում ամենացածրն են:
Այժմ անդրադառնանք կատարված աշխատանքների ընթացքին և որակին: Մարզի ոռոգման համակարգի միջին տարիքը տատանվում է 40-50 տարիների միջակայքում, իսկ կոսմետիկ վերանորոգումները, մասնագետի աչքերով, կունենան 2-3 ամսվա կյանք, ինչը հեռու է վերանորոգում անվանելուց: Ամբողջական պատկերը «Արմավիր», «Էջմիածին» և «Շենիկ» ՋՕ ընկերությունների սպասարկման տարածքում պատրաստված տեսանյութերում, որտեղ իրականացվել են գարնան նախապատրաստական, վերանորոգման ու համակարգի բարելավման աշխատանքներ:
Այժմ անդրադառնանք կատարվող աշխատանքների ընթացքին և որակին: Մարզի ոռոգման համակարգի միջին տարիքը տատանվում է 40-50 տարիների միջակայքում, իսկ կոսմետիկ վերանորոգումները, մասնագետի աչքերով, կունենան 2-3 ամսվա կյանք, ինչը հեռու է վերանորոգում անվանելուց: Ամբողջական պատկերը «Արմավիր», «Էջմիածին» և «Շենիկ» ՋՕ ընկերությունների սպասարկման տարածքում պատրաստված տեսանյութերում, որտեղ իրականացվել են գարնան նախապատրաստական, վերանորոգման ու համակարգի բարելավման աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ տնտեսագիտության տեսանկյունից ՋՕ ընկերությունների աշխատանքը հեռու է բավարար գնահատականից: Ընկերությունները հայտնվել են գյուղացու կարգավիճակում, վարկ են վերցնում, որ նախաորդ վարկը փակեն և այդպես շարունակ: Առողջացման, վերականգման, կորուստները նվազեցնելու աշխատանքները մնում են ցանկությունների մակարդակում: Համակարգը հիվանդ եղել է և մնում է:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԱԼՏ» հեռուստաընկերությունը, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility "ALT" TV and do not necessarily reflect the views of the European Union.





Made on
Tilda