ՀԱԼՎՈՂ ՍԱՌՑԱԴԱՇՏԵՐ, ՆՎԱԶՈՂ ՀՈՍՔԵՐ
Հայաստանը, հնագույն գետերի և գեղատեսիլ լճերի երկիր լինելով, այժմ հայտնվել է գլոբալ մարտահրավերի առաջնագծում: Ջերմաստիճանի բարձրացումն ու կլիմայի փոփոխությունը սպառնում են նրա կյանքի ամենակարևոր օղակներից մեկին՝ ջրին։
Creativity is to discover a question that has never been asked. If one brings up an idiosyncratic question, the answer he gives will necessarily be unique as well.
Հայաստանի ջրային համակարգերը, որոնք սնվում են ձնհալից և տեղումներից, դարեր շարունակ պահպանել են նրա էկոհամակարգերն ու բնակչությանը: Այնուամենայնիվ, գլոբալ տաքացման հետևանքները փոխում են այս փխրուն հավասարակշռությունը, ինչը ունենում է անդառնալի հետևանքներ։
Գլոբալ տաքացումը, գումարած մարդկային անհաշվենկատ գործողությունները, բերեցին Արարատյան արտեզյան ավազանի մակարդակի անկման, ինչի հետևանքով Ակնալճի մակարդակը մի քանի մետրով նվազեց և ջրազրկվեց Սևջուր գետը, որը սկիզբ էր առնում Ակնալճից։

Բերված օրինակն ապացուցում է, որ գլոբալ տաքացման պայմաններում պետք է միջոցներ ձեռնարկել մեղմելու հետևանքները։ Օրինակում հակառակ երևույթն է տեղի ունեցել՝ գլոբալ տաքացումը մի կողմից, մարդկանց անհաշվենկատ գործողությունները մյուս կողմից, բերել են համակարգի փլուզման։
Սևջուր գետի ակունքը
Ակնալճի հարևանությամբ
Հայաստանի ջրային ռեսուրսների մասին ակնարկ
Ջերմաստիճանի բարձրացում. Հայաստանը վերջին հարյուրամյակի ընթացքում տաքացել է մոտավորապես 1,2°C-ից մինչև 1,4°C։
Տեղումների նվազում. Տեղումները նվազել են, հատկապես գարնանը և աշնանը, ինչը ազդել է գյուղատնտեսության և ջրամբարների մակարդակի վրա:
Ջրի կորուստ. Ջերմաստիճանի բարձրացումն արագացնում է գոլորշիացումը՝ կրճատելով քաղցրահամ ջրի այս կարևոր պաշարը: Արմավիրի մարզում ջրամբարներում ջրի գոլորշիացումը տարեկան կազմում է 1200 մմ։
Սեզոնային անհավասարակշռություն. Ավելի արագ ձնհալը հանգեցնում է ավելի վաղ գարնանային հեղեղումների, բայց նվազեցնում է ամառային և աշնանային ջրի հասանելիությունը:

Ախուրյան գետը
Շիրակի մարզում
Գլոբալ տաքացման ազդեցությունը
Գյուղմթերքի և էկոլոգիական կորուստներ
Ոռոգման ջրի կրճատումը խաթարում է բերքատվությունը, հատկապես՝ Արարատյան դաշտում: Վերջին 5-6 տարիներին ոռոգման ջրի դեֆիցիտը օրակարգից հանելու նպատակով ոռոգման սեզոնը սկսվում է մայիս ամսից, ինչն իր բացասական հետևանքներն է ունենում բերքատվության վրա։ Գլոբալ տաքացումն առաջ է գցում գյուղատնտեսական սեզոնը, իսկ ոռոգման ջրամատակարարները ջրի դեֆիցիտը քողարկելու նպատակով ուշացնում են ոռոգման սեզոնը։
Բնակավայրերի տնամերձ հողամասերի ոռոգման ցանցերը համարյա չեն գործում։ Հայաստանի քաղաքներն ունեցել են ներքին ոռոգման համակարգեր, որոնց շնորհիվ մշակել են տնամերձ հողակտորները։ Այսօր այդ համակարգերը վերացել են, իսկ տնամերձ հողակտորները դարձել անապատ։ Երևույթը հակասում է Հայաստանի ստանձնած պարտավորություններին։ Այսօր քաղաքները բախվում են ջրի սեզոնային պակասի, ենթակառուցվածքների լարման:

Հրազդան գետը
Արարատի մարզում
Ճահճային տարածքների և կենսաբազմազանության կորուստների նվազում: Արմավիրի մարզում վերջին 2 տարիների ընթացքում կայծակնային արագությամբ վերանում են ճահճուտները և էկոհամակարգերը։ Խնդիրը կայանում է նրանում, որ մեր հարևան երկիրը, գիտակցելով գլոբալ տաքացման պայմաններում ջրային ռեսուրսների կարևորության մասին, սկսել է ամբարել դեպի հայ-թուրքական սահման հոսող գետերի ջրային ռեսուրսները, ինչը բացասական հետևանք է ունեցել Արաքսի գետավազանի ջրային հոսքի վրա, որի հետևանքով Արմավիրի մարզի հայ-թուրքական սահմանի երկարությամբ չորացել են ճահիճներն ու վերացել էկոհամակարգերը։
Գլոբալ փոփոխություններին հարմարվելու համար Հայաստանը պետք է վերանայի իր մոտեցումները, թե ինչպես է տնօրինելու իր ջրային ռեսուրսները։
1.Սևանա լճի պահպանություն. Ջրի մակարդակի պահպանման կայուն քաղաքականություն, որտեղ ոչ պակաս տեղ պետք է առանձնացվի ջրի մաքրության և կենսաբազմազանության համար
2.Ոռոգման արդիականացում. Կաթիլային ոռոգում և արդյունավետ բաշխման համակարգեր ֆերմերների համար
Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման գործում մեծ աշխատանքներ ունի կատարելու պետությունը։ Մեծ խնդիրներ կան հատկապես փոքր հողակտորների հետ։ Կաթիլային ոռոգման համար նպաստավոր կուլտուրաներն ու պայմանները շատ չեն և, համեստ հաշվարկներով, կաթիլային ոռոգման կարող են անցնել հողատարածքների միայն 5-10 տոկոսը։
Կապսի ջրամբար
Շիրակի մարզ
3.Ջրամբարների կառավարում. Ջրամբարների կառուցում և արդիականացում սեզոնային ավելցուկները պահելու համար: Արմավիրի մարզում կան կառուցված բազմաթիվ մեծ ու փոքր ջրամբարներ։ Խնդիրը կայանում է նրանում, որ ջրամբարների մեծ մասը կառուցված են Թալին և Արմավիր մայր ջրանցքների հարևանությամբ և ջրամբարները ջուրը վերցնում են ջրանցքներից, ինչը հակասում է ջրամբարների կառուցման տրամաբանությանը։
4.Տարածաշրջանային համագործակցություն. Արաքս գետի տարեկան ջրի հոսքը գնալով նվազում է։ Գետավազանի ճահճուտները չորացել են, ինչը նշանակում է, որ ընդհանուր գետերի համար պետք է վավերացվեն միջսահմանային համաձայնագրեր:
5․Հանրային իրազեկման արշավներ. Քանի որ գլոբալ տաքացումը մարտահրավեր է նետում Հայաստանի ջրային ապագային, յուրաքանչյուր խնայված կաթիլը կարևոր է: Հասարակության մասնակցությունը խնայողությանը հնարավոր կլինի ջրի խնայողության մասին իրազեկման արշավների իրականացման դեպքում:
Ջրի կառավարում և լուծումներ
Made on
Tilda