Հայաստանի գյուղատնտեսությունը երկրի տնտեսության անկյունաքարն է, որտեղ աշխատում է բնակչության գրեթե 36%-ը: Հիմնական մշակաբույսերի ցանկը շատ մեծ է, որտեղ ներառված են կենսական անհրաժեշտ մշակաբույսեր, օրինակ՝ ցորեն, գարի, կարտոֆիլ, բանջարեղենի այլ տեսակներ, քաղցրահամ մրգեր՝ ծիրան, դեղձ, կեռաս, սալոր, խաղող, բարձրարժեք մշակաբույսեր, ինչպես նաև տարբեր հատապտուղներ և խոտաբույսեր։ Վերջին 10-15 տարիներին նոր մշակաբույսեր են ներմուծվել գյուղատնտեսության մեջ, որոնք մեծ արդյունավետություն են ցուցաբերում։
Հայաստանը նաև ունի գինու արտադրության հարուստ ավանդույթ՝ խորապես կապված իր ինքնության հետ:
Իր բազմազան տեղանքով ու հարուստ կենսաբազմազանությամբ Հայաստանը դարեր շարունակ եղել է գյուղատնտեսության բնօրրան: Այնուամենայնիվ, բնական ռեսուրսներից, մասնավորապես՝ ջրից, կախվածությունը, այն դարձնում է խիստ խոցելի կլիմայական խաթարումների նկատմամբ:
Մեկնաբանում է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս, աշխարհագրական գիտությունների թեկնածու Աշոտ Գրիգորյանը։