Քանի որ տարին մոտենում է ավարտին, բոլորը, այդ թվում՝ «Տարածաշրջանի կայուն զարգացում» հասարակական կազմակերպության թիմը, կամփոփի հաջողությունների, սպասվող հնարավորությունների և անելիքների մասին։ Բայց, մինչ այդ, «ՏԿԶ» ՀԿ-ն կանդրադառնա իր համար կարճ, միևնույն ժամանակ, հագեցած ու հաջողած երեք տարիների կատարած ու կատարվելիք աշխատանքներին, քանի որ հենց այսօր՝ 2021թ․ դեկտեմբերի 21-ին հիմնադրվեց կազմակերպությունը։ Հաշվի առնելով մարզի բնապահպանական բազմաթիվ խնդիրները, որոնք ուղիղ ազդեցություն ունեին մարզի բնակչության առողջության վրա, և քանի որ ՏԻ մարմինները համայնքների միավորումից հետո աշխատելու էին նորովի, խիստ անհրաժեշտ էր սկզբնական շրջանում հիմնական ուղղություններ վերցնել այս ոլորտները և հսկողութուն սահմանվել ինչպես էկոլոգիական խնդիրների, այնպես էլ՝ ՏԻՄ աշխատանքների նկատմամբ։ Բայց սա չէր նշանակում, որ դիտակետում չէին լինելու մարզի ամենատարբեր ոլորտների ու բնագավառների խնդիրները, օրինակ՝ խմելու ջուր, գյուղատնտեսություն, քաղաքաշինություն, առողջապահություն, կրթություն և մեդիագրագիտություն։
Այսպիսով, «Տարածաշրջանի կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունը 3 տարեկան է։ Անցնող 3 տարիների ընթացքում կազմակերպությունն իր գործունեությունը ծավալեց Արմավիրի մարզում և ակտիվ աշխատանքներ տարավ գյուղատնտեսական, բնապահպանական և ՏԻՄ ոլորտներում՝ վեր հանելով և հնարավոր լուծումներ գտնելով այն խնդիրների ուղղությամբ, որոնք կնպաստեին ազգաբնակչության մասնակցայնության մակարդակի բարձրացմանն ու կյանքի որակի բարելավմանը։ |
«ՏԿԶ» ՀԿ-ն իրականացրեց «Աջակցություն բաց, հաշվետու և մասնակցային կառավարմանը» ծրագիրը, որի նպատակ էր խթանել մարզի հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը՝ կապված ՏԻՄ գործառույթների և մասնակցային կառավարման հետ։ Ծրագրի նպատակն էր նաև պարզել ՏԻՄ աշխատանքի համապատասխանությունը ՏԻՄ օրենքի պահանջներին, զուգահեռաբար խթանել մարզի հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը՝ կապված ՏԻՄ գործառույթների և մասնակցային կառավարման հետ։ Կատարվեց Արմավիրի մարզի 7 միավորված համայնքների պաշտոնական կայքերի ուսումնասիրություն և պատրաստվեց զեկույց, որը հրապարակվեց գործընկեր՝ www.alttv.am կայքում և սոցիալական հարթակներում։ Միևնույն ժամանակ, զեկույցն ուղարկվեց ՏԿԵ նախարարություն, Արմավիրի մարզպետի աշխատակազմ և 7 միավորված համայնքների ղեկավարներին։ Ուրախությամբ պետք է նշենք, որ վերը նշված կառույցների ղեկավարները հետամուտ եղան զեկույցում արտացոլված խնդիրներին և հաջորդիվ կատարված մշտադիտարկման արդյունքները բավականին խոստումնալից էին։ Միաժամանակ, բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով իրականացվեց տեղեկատվական արշավ սոցիալական հոլովակների միջոցով, պատրաստվեց 2 մուլտիմեդիա բովանդակություն՝ ուսումնասիրությունից առաջ և մշտադիտարկումից հետո արդյունքների գնահատման նպատակով։ Այս ծրագիրն իրականացվեց «Տարածաշրջանի կայուն զարգացում» ՀԿ-ի կողմից՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի CSOs4SLD ծրագրի շրջանակներում տրված փոքր դրամաշնորհով՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում ԱլԳ երկրներում» ծրագրի ներքո, որը ֆինանսավորվում էր Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության (ԵՄ) կողմից:
Հաջորդ նախաձեռնությունը բավականին ուշագրավ էր և կարևոր կազմակերպության թիմի համար։ «Տարածաշրջանի կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունն իրականացրեց «Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրում և համայնքային համախմբում» ծրագիրը, որի հիմնական նպատակն էր կարողությունների զարգացման միջոցով խթանել սոցիալական միասնությունը և համայնքային ներգրավվածությունը տեղական համայնքների և Արցախից ներգաղթածների միջև:
Բացի հիմնական նպատակից, ծրագիրը նպատակ ուներ նաև՝
- Արցախից տեղահանված քաղաքացիներին հնարավորություն տալ դառնալու իրենց ընդունող համայնքների ակտիվ մասնակիցները՝ խթանելով պատկանելության և ներառականության զգացումին,
- բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները տեղահանված արցախցիների կարիքները հոգալու և ինտեգրմանը խթանելու համար,
- ամրացնել կամուրջները տեղական ինքնակառավարման մարմինների և Արցախից տեղահանված քաղաքացիների միջև՝ հեշտացնելով համագործակցությունն ու փոխըմբռնումը:
Այս բոլոր նպատակներն իրականություն դարձնելու համար «ՏԿԶ» ՀԿ-ի թիմն աշխատեց Արմավիրի մարզպետի աշխատակազմի, միավորված համայնքների ղեկավարների և աշխատակազմի, սոցիալական աշխատողների հետ և Արմավիրի մարզի 7 համայնքների 85 բնակավայրերում դասընթացների միջոցով փորձեց ամրապնդել ԼՂ բռնի տեղահանված ընտանիքների գիտելիքներն ու նպաստել իրենց բնակավայրում ավելի արագ ինտեգրվելու գործընթացին։ Ծրագրի իրականացման 6 ամիսների ընթացքում վերապատրաստվեց 1200-ից ավելի բռնի տեղահանված քաղաքացի և շուրջ 3-տասնյակ ՏԻՄ ներկայացուցիչներ ու սոցիալական աշխատողներ։ Պատրաստվեցին տեղեկատվական հոլովակներ և 10-ից ավելի մեդիաբովանդակություններ, որոնք ևս խթանում էին ՏԻՄ և ԼՂ բռնի տեղահանված քաղաքացիների միջև համագործակցության ու մասնակցության մակարդակի բարձրացմանը։
Սույն նախաձեռնությունն իրականացվում էր «Տարածաշրջանի կայուն զարգացում» ՀԿ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում էր Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։
«Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» («STRIVE») ծրագրի՝ «Կազմակերպական մոդելների ինովացիա» (ԿՄԻ) բաղադրիչի շրջանակներում «ՏԿԶ» ՀԿ-ին հնարավորություն տրվեց իրականացնելու կարողությունների զարգացման ծրագիր։ Նշենք, որ «STRIVE» ծրագրի նպատակն է՝ բարելավել հայաստանյան ՔՀԿ-ների կայունությունը, հաշվետվողականությունը և նորարարական կարողությունները՝ հնարավորություն տալով առանցքային դեր ունենալ իրազեկման բարձրացման և ժողովրդավարության ամրապնդման գործում։ «STRIVE» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Beljium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների աջակցության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ։
Նշանակալի ծրագրերից են Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի ֆինանսավորմամբ իրականացվող «Օգնություն Արմավիրի մարզի բնակիչներին՝ օրենսդրական ակտերի ընդունման միջոցով ունենալու անվտանգ խմելու ջուր» ծրագիրը, որը համաֆինասավորվում է նաև Չեխիայի Նեսեհնուտի Բրնո կազմակերպության կողմից։ Ծրագրի նպատակն է վեր հանել և աջակցել Արմավիրի մարզի բնակչությանը՝ ունենալու խմելու համար պիտանի և որակյալ խմելու ջուր։ Գաղտնիք չէ, որ Արմավիրի մարզում 2-տասնյակից ավելի տարի է, ինչ քաղաքացիները խմելու ջուրը գնում են շրջիկ ավտոցիստեռներից կամ ստացիոնար կետերից, որը բերվում է Թալինից։ Արմավիրցիներն ասում են մատակարարվող ջուրը խմելու համար պիտանի չէ և առողջության համար վտանգավոր։ Այժմ «ՏԿԶ» ՀԿ թիմը իրականացնում է խմելու ջրի որակի ստուգում, որի ավարտից հետո հանդիպումներ և քննարկումներ կծավալենք համապատասխան գերատեսչությունների հետ և կփորձենք հանդես գալ խնդրի կարգավորման կարճաժամկետ ու երկարաժամկետ առաջարկություններով։
Եվս երկու շատ կարևոր ու նպատակային ծրագրեր կմեկնարկեն 2025թվ-ին՝ տոներից անմիջապես հետո, որոնց մասին կպատմենք նոր տարում և նորովի։ Անելիքները շատ են, սպասելիքներն՝ էլ ավելի։ Կարծում ենք կիսվելու, հաշվետու լինելու, հաջողությունների և դժվարությունների մասին խոսելու ժամանակն առջևում է։ Սա պարզապես մեր 3-ամյա առաքելության հնարավոր ու անհնարին անելիքներն էին, որոնց մասին ցանկանում էինք տեղեկացնել հանրությանը։
Այս ամենի համար ամենամեծ շնորհակալությունն ու երախտագիտությունը պետք է հայտնենք մեր շահառուներին, թիրախ խմբերին ու մարզի ողջ ազգաբնակչությանը՝ «ՏԿԶ» ՀԿ-ի նկատմամբ հավատի, վստահության ու համագործակցության համար։ Շնորհակալություն ԼՂ բռնի տեղահանված մեր բոլոր քաղաքացիներին՝ ամիսներ շարունակ մեզ հետ համբերատար աշխատելու, սովորելու և քննարկումներ ծավալելու համար։ Շնորհակալություն բոլոր տեղական և պետական կառույցների ներկայացուցիչներին՝ պատրաստակամության և համագործակցության համար։ Եվ, իհարկե, շնորհակալություն բոլոր ֆինանսավորող կառույցներին, ովքեր վստահեցին ու թվարկած ծրագրերն իրականացնելու հնարավորություն ընձեռեցին։
Թող հաջորդող տարիներն առաջին հերթին նշանակալի և արժանավայել լինեն նախ հանրության, ապա՝ «ՏԿԶ» ՀԿ-ի համար։
Մեր նպատակը քաղաքացու կյանքի որակը բարձրացնելն է, իսկ հասարակության վստահությունը՝ մեր անշահախնդիր աշխատանքի բացառիկ գործիքը։