Արմավիր քաղաքի բնակիչներին խնդրեցին շրջակա միջավայրը պաշտպանելու համար տեսակավորել իրենց կենցաղային աղբը: Նրանք համաձայնեցին՝ հավատալով, որ դա քայլ է դեպի ավելի մաքուր ապագա։ Բայց նրանց ջանքերն ապարդյուն էին, որովհետև բնակիչների կողմից տեսակավորված թափոնները հաճախ հայտնվում էին նույն աղբավայրում, քանի որ, առանց վերամշակման արտադրամասի և համապատասխան սարքավորումների, համակարգը խաթարված է։
10 տարի առաջ Արմավիր քաղաքում տեղադրեցին կենցաղային աղբի տեսակավորման համար նախատեսված ցանցապատ աղբամաններ։ Մի քանի ամսում մի մասը կոտրվեց, մյուս մասը՝ գողացան, այնուհետև՝ ամբողջովին անհետացան։
2024թ․ սկզբին տեղադրեցին գունավոր աղբի տեսակավորման աղբամաններ։ Դրանց գոյությունը տևեց մոտ 3 ամիս։ Նորից մի մասը կոտրվեցին, մյուս մասը՝ այրվեցին ու կարճ ժամանակում անհետացան քաղաքի փողոցներից։
Հարց՝ Ինչո՞ւ էր հասարակությունն անտարբեր երևույթի նկատմամբ։
Պատասխան՝ Մենք ամեն օր տեսակավորում ենք մեր աղբը, բայց տեսնում ենք, թե ինչպես է աղբատարը խառնում բոլորը։ Ի՞նչ իմաստ ունի։ Ստացվում էր, որ տեսակավորումը ձևական բնույթ էր կրում։