Ելակի բերքը քիչ է, ծախսը շատ
Եղանակը նպաստավոր չէր ելակի մշակության համար

Ելակի բերքը քիչ է, ծախսը՝ շատ։ Ելակի մշակությամբ զբաղվող գուղացիներն ասում են այս տարի եղանակային տատանումները շատ խանգարեցին բույսի բնականոն աճին ու պտղի հասունացմանը։ Գեղակերտցի Գոռ Հարությունյանի խոսքով ձմռանը շատ մեղ էր եղանակը, սածիլը լավ աճեց, ջերմոցային տնտեսությունները շատ ջեռուցելու կարիք չզգացվեց, բայց գարնանը չիշտ հակառակը տեղի ունեցավ, քամիներ, ցրտահարություն, իսկ հետո տևական անձրևներ, ինչն էլ ստիպեց կրկնակի ծախս կատարել։ Քամուց պատառոտված պոլիէթիլենը նորացնել, կրկնակի ցելոֆոնապատել, որպեսզի բույսը չցրտահարվի, իսկ հետո խոնավության դեմ պայքարել, պարարտացնել, բույսը հիվանդություններից փրկել։

Խոնավ պայմաններում պտուղը դեռ չհասունացած նեխում է, ասում է առատաշենցի տիկին Անիկը  և նկատում․- «բերքահավաքը արդեն 10 օր է սկսել են, բայց մեկ օրվա լիարժեք բերք չեն հավաքել, 1000 քմ տարածքից օրական տասը տարա ելակ դուրս չի գալիս։ Սկզբում ցրտից առաջին ծաղիկները թափվեցին,  հետո անձրևներից, խոնավությունից  պտուղը նեխեց։ Հիմա նոր ծաղկածները  պետք  է հասունանան, որ նորմալ բերք հավաքենք, կարելի է ասել 5-6 բերքահավաք կորցրեցինք»։

Գյուղացիական տնտեսությունները հաշվարկում են, աշխատանքը կրկնապատկվել է, ծախսերն ավելացել, բերքատվությունը պակասել։ Բայց այլընտրանք չկա, գյուղացու զբաղմունքը  հողագործությունն է, իսկ  ելակը համեմատաբար մյուս մշկաբույսերի եկամտաբեր է։ Ավելի շուտ է հասունանում, մի քիչ ավելի ձեռնատու գին ունենում, բացի դա  բերքահավաքից հետո հողը կրկնակի օգտագործվում է,  բերքահավաքը մայիսին սկսվում հունիսի վերջին ավարտվում է, ասում է Գոռը և ավելացնում  դրանից հետո վարունգ, կաղամբ, կամ լոբի ենք մշակում, այսինքն հողից երկու անգամ ենք բերք վերցնում։

Այս պահին որակյալ ելակի մեկ կիլոգրամը 2500, միջին ու մանր չափի եկալը 1200-1500 դրամ դրամով  են վաճառում գյուղացիները, մեծածախի դեպքում ավելի մատչելի են գները, ասում է տիկին Անիկը և ավելացնում, նոր ենք սկսել բերքահավաքը, մի քանի օրից, երբ մասսայական բերքահավաքը սկսվի, գները կտրուկ կիջնի։

Ելակի ցանքատարածությունները տարեցտարի ավելանում են, ելակի մշակությամբ հիմնականում զբաղվում են Էջմիածնի տարածաշրջանի՝ Առատաշեն, գեղակերտ, Արշալույս, Հովտաշեն, Տարոնիկ գյուղերի գյուղացիական տնտեսությունները։
Made on
Tilda