Մայիսի 9՝ Հաղթանակի օրը Արմավիրում

Մայիսի 9-ին Արմավիրի մարզային և տեղական իշխանությունների ներկայացուցիչները, տարբեր հաստատությունների աշխատակիցները ծաղիկներ խոնարհեցին Արմավիրի կայարանամերձ հրապարակում գտնվող Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը հհավերժացնող հուշահամալիրում։

Արմավիրի քաղաքային զբոսայգում գտնվող Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ քաղաքի տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների, ՀԿ ներկայացուցիչներ ծաղիկներ խոնարհեցին անմահ հերոսների հիշատակին։

Այստեղ էր նաև Արմավիրի վետերանների խորհուրդը։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին անմահ հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև շարժվեցին Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին։

Made on
Tilda