Ինտենսիվ այգիների ներդրումը մասնագետների մեկնաբանությամբ «Դավթյան ֆարմս» ընկերության նախագահ Սամվել Դավթյանը, ով Գորիսում զբաղվում է արագաճ ինտենսիվ այգիների տնկիների պատրաստմամբ, մեզ բացատրեց և թվարկեց այն սխալները, որոնք թույլ են տալիս գյուղացիական տնտեսությունները: Գյուղատնտեսի մեկնաբանությամբ, ինտենսիվ այգիներ հիմնելու առաջին պայմանը գերազանց իմացությունն է: Նախ պետք է հաշվի առնել բնակլիմայական պայմանները, հողի կառուցվածքը, բույսի պահանջները և դիմացկունությունը հիվանդությունների նկատմամբ: |