Գյուղացիները ծիրանի մեկ կիլոգրամը վաճառում են 50-200 դրամով։ Այգետերերը վստահեցնում են, վաճառքի գինը հազիվ ինքնարժեքն է կազմում, եկամուտ չի ապահովում։
Այգեվանցիների խոսքով ծիրանի լճացումն առաջացավ արտահանման հետ կապված խնդիրներով, եթե արտահանողները կարողանային առանց խոչընդոտների ծիրանն արտերկիր տանել, ապա բերքը չեր արժեզրկվի, ծառերի տակ չէր թափվի, քամիներն ու կարկուտը չէր վնասի, հասունացած բերքը ժամանակին կհավաքվեր ու կիրացվեր։ Նշենք, որ ծիրանի բերքահավաքը կարճ ժամանակ է պահանջում, Սամվելն ասում է պտուղը ժամառժամ է հասունանում։ Իսկ մթերող կազմակերպությունները 50-60 դրամ են գնում, այս գնով անգամ տրանսպորտի ու աշխատողի գումարը չես հանում։ Պետք է մտածել իրացման նոր ճանապարհների, կամ խնդիրները ժամանակին կարգավորելու մասին, ավելացնում են գյուղացիներն ու պնդում, այս տեմպերով գյուղատնտեսությունը զարգացնելը, կամ եկամուտ ակնկալելը զրոյանում է։ Գյուղի և գյուղացու հոգսով պետք է հետաքրքրվել , պետական մակարդակով պետք է հարցը լուծել։