Մեծ փոփոխություն է նկատվում օդի ջերմաստիճանում։ Օրինակ, Արարատյան դաշտում 40 աստիճան տաքություն, ըստ վիճակագրության, նկատվել է 8 տարին մեկ անգամ, իսկ վերջին մի քանի տարիներին յուրաքանչյուր տարի գրանցվում է 40 և ավելի տաքություն, այն էլ՝ տևական ժամանակով։ Այս տարի առավելագույն ջերմաստիճանը գրանցվեց 43 աստիճան։ COP 29-ի ընթացքում Հայաստանը գլոբալ տաքացման նկատմամբ առավել ռիսկային երկիր ճանաչվեց։ |